▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գրիգոր Նարեկացի» ծննդատանը նորածին է մահացել. հայրը մեղադրում է մանկաբարձ-գինեկոլոգին

Այսօր՝ հունվարի 11-ին, Ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի բնակիչ՝ 32-ամյա Հարություն Շահվալադյանը և հայտնել, որ ժամեր առաջ «Գրիգոր Նարեկացի» ծննդատանը երեխան մահացել է և դա եղել է բժիշկների ոչ ճիշտ աշխատանքի պատճառով։

 

 

 

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ահազանգով մեկնած Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խմբին, հետաքննչական բաժանմունքի հետաքննիչին Հ. Շահվալադյանը հայտնել է, որ հունվարի 10-ին նշված ծննդատանը, որը գտնվում է Նոր Արեշ թաղամասում, կինը՝ 28-ամյա Նարինե Սարգսյանը, ծննդաբերելու ժամանակ իմացել է, որ երեխան մահացել է։

 

 

 

 

 

 

 

Հայրը ոստիկաններին հայտնել է, որ երեխայի մահվան մեջ մեղավորը նշված ծննդատան մանկաբարձ-գինեեկոլոգն է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մանկաբարձ-գինեկոլոգը Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 43-ամյա Արման Մարգարյանն է։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին