▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Տեսանյութ Դավոսում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումից

Կադրային քաղաքականության մեջ սխալներ ունենք. Լևոն Թոքմաջյան

Մեկ ուժի, մեկ մարդու իշխանության մտավախություն կա. Գագիկ Գինոսյան

Գրեթե բոլոր առանցքային պաշտոնյաները օրական 12-14 ժամ են աշխատում. Աղաջանյանը՝ պարգևավճարների մասին

Դիմելու ենք իրավապահ մարմիններին. ԵՊՀ-ն արձագանքում է Դավիթ Սանասարյանին



2019-01-11 21:16:51

«Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձել է մոտ 15 օր առաջ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի կողմից հրավիրված մամուլի ասուլիսում բարձրացված հարցերին և իր ղեկավարած գերատեսչության կողմից համալսարանում մոտ 6 ամիս իրականացված ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ հանրությանը մատուցել է ստահոդ տեղեկատվության հերթական չափաբաժինը»,-Սանասարյանի հայտարարությանն արձագանքում են Երևանի պետական համալսարանից։

 

 

 

 

 

 

 

 

 

Տարածած հայտարարության մեջ ասված է.«Օրենքով սահմանված իր գործառույթներն իրականացնելու փոխարեն՝ ծառայության ղեկավարն արդեն տևական ժամանակ զբաղված է Երևանի պետական համալսարանի բարի համբավն արատավորող մտացածին և չճշտված տեղեկությունների տարածմամբ: Նպատակը պարզ է, ընտրված մեթոդները՝ նույնպես: Փորձ է արվում համալսարանին ներքաշել անբովանդակ ու անօգուտ հրապարակային քննարկման մեջ և մանիպուլյատիվ մեթոդների կիրառմամբ հասարակության որոշակի շրջանակների փոխանցել Մայր բուհի և նրա ղեկավարության վերաբերյալ բացասական ազդակներ՝ զուգահեռաբար ստեղծելով ստուգման գործընթացի անաչառ և ձեռնահաս իրականացման պատրանք:

 

 

 

 

 

 

 

 

 

Նման իրավիճակում հայտարարում ենք, որ վերջին անգամ ենք այս ձևաչափով հրապարակային արձագանքում ծառայության կողմից համալսարանի և նրա ղեկավարության գործունեությանը տրվող գնահատականներին ու հնչեցվող մեղադրանքներին, և հետայսու նման դեպքերին իրավական գնահատական տալու հարցով դիմելու ենք իրավապահ մարմիններին և իրավունքի դատական պաշտպանությանը: Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է, որտեղ իրավունքները և ազատությունները պաշտպանված են օրենքով, իսկ սուտ մատնությունը, բռնություն գործադրելու հրապարակային սպառնալիք տալը քրեորեն հետապնդելի արարքներ են:

 

 

 

 

 

 

Որոշակի թյուրընկալումներից խուսափելու նպատակով ներկայացնում ենք մանրամասն պարզաբանում ծառայության պետի այսօրվա ասուլիսում հնչեցրած որոշ տեղեկությունների և գնահատականների վերաբերյալ՝ ընդգծելու համար դրանց բացարձակ նհամապատասխանությունն իրականությանը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու փաստերի առթիվ հաղորդում ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին:

ԵՊՀ պարզաբանումներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կարդացեք նաև՝ Կլինեն ՀՀԿ-ից, թե ՔՊ-ից՝ օրենքի առաջ պետք է հավասար լինեն. Դավիթ Սանասարյանն՝ Արամ Սիմոնյանի մասին

Մարդիկ շատ մեծ հույսեր ունեն, որ ես դիմում կգրեմ, բայց ես չեմ գրել. Արամ Սիմոնյան







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.