▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախի հարցում առավել արդիական է ոչ թե Նիկոլի «իզմերի» բացակայության տեսությունը, այլ հենց Ցեղակրոնությունը

 

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Այսօր՝ հունվարի 14-ին,Ցեղակրոնի օրն է։ Այն ոչ նոր կուսակցություն էր, ոչ էլ կրոն։
Ինչպես կասեր Նժդեհը՝ Ցեղակրոն շարժումը նախ և առաջ Ուխտ է։
Այն,ինչպես Մամիկոնյան ուխտը ծառայելու է Ազգի ու Հայրենիքի հավիտենականությանը։
Ցեղակրոն շարժման նպատակը ազգիս բարոյական վերանորոգումն էր։

Ինչպես 1930 -ականներին ,այնպես էլ այսօր,մեր հասարակության մեջ արդիական են Նժդեհի ցեղակրոն ու տարոնական ուսմունքները։

Միայն ազգային հոգևոր վերանորոգմամբ ու սեփական պատմության իրական արժեքների վերապրելու ճանապարհով մենք կարող ենք հասնել ազգային,միասնական ու անպարտելի Պետության կառուցմանը։

Միայն թուրքամետ, տգետ ու պարտվողական հայն է կարող պարսավել Ցեղակրոնությունը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հ.Գ. Արցախի հարցում հնարավոր անցանկալի սցենարների և պանթուրքիզմի վտանգի մեծացման պայմաններում, առավել արդիական է ոչ թե Նիկոլի «իզմերի» բացակայության տեսությունը,այլ հենց Ցեղակրոնությունը» ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին