▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սուրբ Ասվածամայր» ԲԿ-ում 1 օրում 2 երեխա է մահացել

 

Գիշերը «Սուրբ Ասվածամայր» բժշկական կենտրոնում 6 ամսական երեխա է մահացել։

 

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին հայտնում է Lurer.com-ը, ում հետ զրույցում ասել է երեխայի հարազատներից Ռոբերտ Գևորգյանը։ 

Վերջինս իր վրդովմունքն է հայտնել Առողջապահության նախարարության նկատմամբ, որը հիվանդանոցները չի ապահովում անհրաժեշտ դեղորայքով, ինչի հետևանքով տարբեր հիվանդանոցներում երեխաների մահվան դեպքեր են գրանցվում․

«Երեխան՝ Կամո Մարտիրոսյանը, 38 աստիճան տաքությամբ տեղափոխվել է «Սուրբ Ասվածամայր» ԲԿ։ 2 օր վերակենդանացման բաժանմունքում պարալիզացված վիճակում է գտնվել, չի շարժվել։ Միայն երեկ բժիշկները հասկացան՝ մի դեղ կա, որը հնարավոր է օգնի, սակայն չկա Հայաստանում։ Ռուսաստանում գտնվող բարեկամները  գտել, ուղարկել էին դեղը, բայց մինչև գնացել են օդանավակայան վերցնելու, զանգել-ասել են՝ երեխան մահացել է։ Առողջապահության նախարարությունը ոչ մի դեղ չունի, ասում են՝ դրսից բերեք, բայց մինչև բերում ես՝ ուշ է լինում։ Մինչև հիմա բժիշկները ոչ մի բան չեն ասել, անգամ չենք իմանում, թե ինչ խնդիր է եղել երեխայի մոտ։ Ենթադրում ենք H1N1 տարածված վիրուսն է պատճառը»,- ասել է փոքրիկի հարազատը՝ ցավով նշելով, որ պարզապես ուզում է հասկանալ՝ ինչո՞ւ չեն կարողանում փրկել երեխաներին։ 

Դեպքի վերաբերյալ կայքը մեկնաբանություն է ստացել նաև «Սուրբ Ասվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանից։ Վերջինս հերքել է երեխայի մոտ H1N1 վիրուսի առկայության մասին կասկածները։

 

 

 

 

 

 

 

 

 

«Երեխան 3 օր տանը գտնվել է հիվանդ վիճակում, արդեն 39 ջերմաստիճանով, բոլոր ծայրանդամները պարալիզացված, ոչ թև, ոչ ոտք չի շարժել, թուլացած վիճակում ընդունվել է միանգամից վերակենդանացման բաժանմունք։ Նա հիվանդանոց է ընդունվել է ծանր վիրուսային ախտահարում՝ ուղեղի և ողնուղեղի բորբոքումով, ինչը հանգեցրել է մահվան։ Արհեստական շնչառական ապարատին է միացվել և համապատասխան բոլոր գործողություններն իրականացվել են, բոլոր դեղերը ստացել է։ Նրա մոտ խոզի գրիպ և առհասարակ գրիպ չի եղել։ 

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին