▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2018-ին պետական բյուջեի զուտ մուտքերը կազմել են 1.3 տրիլիոն դրամ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում անդրադարձել է պետական բյուջեի եկամուտների հարցին: 2018 թվականին պետական բյուջե զուտ ներհոսքը կազմել է 1 տրիլիոն 300 միլիարդ 60 միլիոն դրամ: 2017 թվականի բյուջետային զուտ մուտքերը կազմել են 1 տրիլիոն 141 միլիարդ դրամ: Հարկային մարմնի հավաքագրած գումարները կազմել են 1 տրիլիոն 68 միլիարդ դրամ:

 

 

 

Նախորդ տարվա համեմատ շուրջ 194 միլիարդ դրամով ավելի շատ գումար է հավաքվել: Մաքսային մարմինը հավաքել է 335 միլիարդ դրամ կամ 17.5 միլիարդ դրամով ավելի, քան 2017 թվականին: 2018 թվականին հարկ վճարողներին վերադարձված գումարը կազմել է 97 միլիարդ դրամ, նախորդ տարվա 50.9 միլիարդ դրամի դիմաց:


Ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին