Ընտանի կենդանի պահող ընտանիքներն այս օրերին նամակ են ստանում իրենց վարչական շրջանի ղեկավարությունից, որ այսուհետ Երևանի վարչական տարածքում տնային կենդանիներ պահելու օրացուցային տարվա թույլտվության համար պետք է վճարեն տեղական տուրք։
Նրանք յուրաքանչյուր տնային կենդանու համար պետք է վճարեն 5000 դրամ։ Քաղաքապետարանը զգուշացրել է՝ տվյալ նամակը ստանալուց հետո, եթե անձը չվճարի այդ տուրքը, կենթարկվի վարչական պատասխանատվության՝ 5 000-ից մինչև 10000 դրամի չափով։
Այս հայտարարությունն արդեն ընտանի կենդանի պահող քաղաքացիների շրջանում բողոքի պատճառ է դարձել։ Նրանք պատրաստվում են հունվարի 21-ին բողոքի ակցիա իրականացնել Երևանի քաղաքապետարանի դիմաց։