▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը չի հեռանում. Էդուարդ Շարմազանով

Սերժ Սարգսյանը չի հեռացել ակտիվ քաղաքականությունից, Հանրապետական կուսակցության ղեկավար կազմի փոփոխություն օրակարգում չկա։ Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

 

 

 

 

 

 

 

 

 

«Ո՞վ է ասում, որ պետք է համագումար լինի: Կուսակցության հերթական համագումարը մյուս տարի է, արտահերթի մասին խոսք էլ չկա: Սերժ Սարգսյանը մեր ղեկավարն է։ Մենք ենք ընտրել նրան համագումարում։  Նա ունի ասելիք և անելիք»,– ասաց Շարմազանովը։

 

 

 

 

 

 

 

 

ՀՀԿ խոսնակը, անդրադառնալով նոր ԱԺ-ին, հայտարարեց, որ իրենց կուսակիցների համար ՔՊ-ն ստեղծեց երկու նոր հանձնաժողով: «Տարբերություն չկա, դա իրենց կուսակիցներն են, որովհետեւ սա առանց ընդդիմության խորհրդարան է»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին