▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

25.000.000 դրամ շահել է Տաթև անունով տղամարդը

Ավարտվեց Վիվառոյի կազմակերպած հերթական ակցիան, որը մեկնարկել էր դեռ երեք ամիս առաջ: Ակցիայի մրցանակային ֆոնդ էր սահմանվել 150.000.000 դրամ:

Եվ ահա Շանթ հեռուստաընկերության ուղիղ եթերում հեռարձակվող եզրափակիչ խաղարկության ժամանակ գրանցվեց խոշոր շահում` 25 միլիոն դրամը բաժին հասավ մեկ մասնակցի: Բայց սա աննախադեպի շահումի միայն մի կողմն է: Արտասովորն այն էր, որ երբ հաղորդավարները կապ հաստատեցին շահող մասնակցի հետ, ում անունը Տաթև էր, նրանց պատասխանեց տղամարդու ձայնով մի անձնավորություն, ով հանգիստ ասաց, որ` այո, Տաթևն ինքն է:

Շփոթմունքը կարճ տևեց, իսկապես, 25 միլիոն դրամ մրցանակը շահել էր Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ Տաթև Սերյոժայի Գասպարյանը։

 

 

 

Վիվառո ընկերությունը շնորհավորում է մասնակցին իր մեծ մրցանակի կապակցությամբ, ցանկանում, որ տարին ուղեկցվի նորանոր ձեռքբերումներով և հաջողություններով:

Վիվառոյի ակցիաները շարունակվում են, հետևեք vivarobet.am կայքին և ֆեյսբուքյան էջին, ու ամենայն հավանականությամբ բախտի անիվը կպտտվի նաև հօգուտ ձեզ` հասնելով Հայաստանի ամենահեռավոր վայրերը:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին