▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կառավարությանը վերահսկելու ձևերը կան, շուտով կտեսնեք». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թեպետ քաղաքական դիրքավորման տեսակետից այս շաբաթից սկսված իմ և կուսակցական գործընկերներիս քաղաքական գործունեությունն արտախորհրդարանական է, այնուհանդերձ երկրի քաղաքական օրակարգի առաջնահերթությունների ձևավորման տեսակետից ինձ հաջողվեց հետևյալը՝

 

 

 

 

 

 

 

 

1. ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացման ու կիրարկման խնդիրների մասին իմ մանրակրկիտ վերլուծությունները հանրային բուռն արձագանքի արժանացան, միջազգային և տեղական փորձագետների բազմաթիվ մեկնաբանություններ եղան, իսկ ԱԺ նորընտիր նախագահը ստիպված էր համաձայնվել իմ քննադատության հետ։

2. Բաքվում հայերի ջարդերի մասին ԱԺ-ում հայտարարություն անելու հորդորս կյանքի կոչվեց։

3. ԵԱՀԿ Մինսկի խմբի և Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպումը, որը բազմաթիվ մտահոգությունների առիթ է տվել ու մնացել նոր ԱԺ-ի ուշադրությունից դուրս, հանրային ահազանգման էի ենթարկել և ան դարձավ հանրային-քաղաքական քննարկումների օրակարգային կետ։

 

 

Եզրակացությունը մեկն է՝ քաղաքականության մեջ մանդատը չի կարող փոխարինել մտքին և արժեհամակարգին: Եթե կա ասելիք, ապա այն հնարավոր է հասցնել ժողովրդին նաև առանց ԱԺ ամբիոնի:

Իսկ կառավարությանը վերահսկելու ձևերն էլ կան, շուտով կտեսնեք»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին