▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մերսեդես»-ին հարվածներ հասցնող երիտասարդները բերման են ենթարկվել. ովքե՞ր են նրանք

Հունվարի 18-ին լրատվական կայքերից մեկում տեսանյութ էր հրապարակվել, որում մի քանի երիտասարդ, իջնելով «Օպել» մակնիշի ավտոմեքենայից, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ հարվածներ են հասցնում «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենայի։ Դեպքը տեղի է ունեցել Երևանի Ազատության պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում։ 

 

 

 

 

 

 

 

 

 Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, բաժին բերման են ենթարկել Երևանի բնակիչներ 23-ամյա Սերոբ Հովհաննիսյանին, որն «Օպելի» վարորդն է, 25-ամյա Տիգրան Կարապետյանին, 18-ամյա Ալբերտ Հովհաննիսյանին և 23-ամյա Կարո Սարգսյանին։ 
Նախնական տվյալներով՝ միջադեպի պատճառը եղել է խաչմերուկում իրար չզիջելն ու ձայնային ազդանշան տալը։ 



Ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցված քրեական գործն ուղարկվել է Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։ 
Կատարվում է նախաքննություն։ 
Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը՝ նշելով, որ դեպքի մանրամասներին լրացուցիչ կանդրադառնան առաջիկայում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին