▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՆ-ն մոտ 16 մլն է ծախսել «Զինուժ» հեռուստածրագրի նոր տաղավարի կահավորման համար

shamshyan.com-ը գրում է. Պետական բյուջեի հանդեպ հանրությունը միշտ էլ զգոնություն է ցուցաբերել։ Դրա հավաստիքը հանրային այն քննարկումներն ու քննադատություններն են, որոնք հաջորդում են պետական բյուջեի միջոցների հաշվին արված ծախսերի, պարգևատրումների մասին հրապարակումներին։

 

 

 

 

 

 

Պակաս զգոնություն չեն ցուցաբերում նաև լրագրողները՝ հրապարակելով այդ տվյալները։ Այսպես՝ մենք ուսումնասիրեցինք կառավարության «Մեկ անձից կատարվող գնումներ» բաժնի պայմանագրերը։

Մեր ուշադրությունը գրավեց Պաշտպանության նախարարության և «Տիգվան» ՍՊԸ-ի միջև վերջերս՝ 2018 թվականի դեկտեմբերի 19-ին կնքված մի պայմանագիր, ըստ որի՝ ՊՆ-ն պարտավորվում է վերոնշյալ ՍՊԸ-ին վճարել շուրջ 15մլն 840 հազար ՀՀ դրամ՝ «Զինուժ» հեռուստածրագրի հեռուստատեսային նոր տաղավարի դիզայնավորման և կահավորման աշխատանքների համար։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պայմանագրի տեխնիկական բնութագիր բաժնում նշված է, որ տաղավարը պետք է բաղկացած լինի 3 մասից. «Որոնցից յուրաքանչյուրը կունենա առանձին գործառնական նշանակություն և նախատեսված կլինի առանձնահատուկ նկարահանումների համար։ Այս անհրաժեշտությունը բխում է հաղորդաշարի կոնցեպտից, ըստ որի՝ յուրաքանչյուր թողարկման ընթացքում պետք է լինեն՝ հիմնական լուրերի հատված, հարցազրուցի հատված, ինկրուստացիոն հատված խորագրերի համար»։

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող այս հեռուստածրագիրը պատրաստում է Պաշտպանության նախարարության «Զինուժ» մեդիա» պետական հիմնարկը։

Ի դեպ, պետական այդ հիմնարկը ստեղծվել է մեկ տարի առաջ ՀՀ կառավարության որոշմամբ՝ միաձուլման ձևով վերակազմակերպելով «Զինուժ» ստուդիա», «Հայ զինվոր» պաշտոնաթերթ» և «Սպայի տուն» պետական հիմնարկները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին