▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լրատվամիջոցը հերքում կհրապարակի, ներողություն կխնդրի ու գումար կվճարի Ռոբերտ Քոչարյանին` զրպարտության դիմաց

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական հայցն ընդդեմ «Սկիզբ Մեդիա» ՍՊԸ–ի մասնակիորեն բավարարվել է:

ՀՀ Վարչական դատարանը վճռել է, որ www.1in.am ինտերնետային կայքում 07.06.2018 թվականին հրապարակված հոդվածը զրպարտություն է:

Այս հիմքով դատարանը պարտավորեցրել է լրատվամիջոցին հրապարակել հերքում, հայցել Ռոբերտ Քոչարյանի ներողամտությունը՝ զրպարտություն պարունակող տեղեկատվություններ հրապարակելու և տարածելու, ինչպես նաև նրա պատիվը և արժանապատվությունն արատավորելու համար:

 

 

Միեւնույն ժամանակ դատարանի վճռով «Սկիզբ Մեդիա Կենտրոնը» նաև 400 000 դրամ ոչ նյութական վնասի փոխհատուցում կվճարի Քոչարյանին։ Ի դեպ, հայցը փոխհատուցման մասով բավարարվել է մասնակի, քանի որ Քոչարյանն իր հայցով 2 մլն դրամ էր գնահատել իրեն հասցված ոչ նյութական վնասը։

Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում մեկ ամիս հետո։ 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, 1in.am–ում հրապարակված հոդվածում նշվում էր, որ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը հարցաքննության ընթացքում հայտնել էր, որ ցուցարարների վրա կրակելու հրահանգը ստացել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանից։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին