▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ն ՀՀԿ-ի Մելիք Ադամյանի գրասենյակն իրենով անելու մտադրություն չունի

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակությունը Հայաստանի «Հանրապետական» կուսակցության գլխամասային գրասենյակը իրենով անելու մտադրություն չունի: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է ՔՊԿ խոսնակ Վահան Կոստանյանը:

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ այսօր «Իրատես» թերթը գրել էր, թե ՔՊ-ն ցանկանում է Մելիք Ադամյան 2 հասցեում գտնվող ՀՀԿ-ի գլխամասային գրասենյակն իրեն վերցնել:

«Նման որեւէ մտադրություն չկա»,- հարցին ի պատասխան ասել է Վահան Կոստանյանը:

 

 

 

 

 

 

 

 

Դիտարկմանը, որ թերթի տեղեկություններով՝ շենքը ՔՊ-ն չի վերցնի, եթե Սերժ Սարգսյանը շարունակի մնալ ՀՀԿ ղեկավար և ՔՊ-ում ինչպե՞ս են վերաբերվում ՀՀԿ-ի ակտիվացմանը, Վահան Կոստանյանն ասել է.

 

 

 

 

 

 

«Եթե նման մտադրություն չկա, ի՞նչ կապ ունի Սարգսյանի լինել-չլինելը: Մենք ՀՀԿ-ի մասին ասելիքը նախընտրական շրջանում ներկայացրել ենք և փակել ենք այդ էջը»:

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին