▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեռ որքա՞ն ենք գործելու առանց ռազմավարական ծրագրի, կրթությունը փլուզվում է. Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու նախկին անդամ, կրթության ոլորտի մասնագետ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

 

 

 

 

 

 

 

 

 

ԿԳ նախարարն իր գործունեությունը սկսեց ավագ դպրոցների բարեփոխման Արարատյան բակալավրիատի հունի մեջ մտնող ծրագիրը սառեցնելով, իսկ փոխարենն ի՞նչ է առաջարկում, հայտնի չէ։ Այդպես էլ չի երևում, թե ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ օրենքի իրականացման ուղղությամբ ի՞նչ է արվում, դեռ որքա՞ն ենք գործելու առանց ռազմավարական ծրագրի, անառագաստ, կրթությունը փլուզվում է։
Ուզում եմ բարձրացնել շատ կարևոր մի հարց, 2014թ․ սկսել ու 2019-ին, այսինքն այս տարի ավարտվելու է Համաշխարհային բանկի 3-րդ վարկային ծրագիրը՝ $37․5մլն արժողությամբ, որով նախատեսվում է հանրակրթության որակի բարելավում, մասնավորապես 17 ավագ դպրոցների վերանորոգում, բուհական կրթության բարելավմանն աջակցող «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսավորում։ 


Հայտնի է, որ 2016թ-ին $0․5 մլն նախատեսվել էր ծախսել վարկային ծրագրի 1․4 բաղադրիչի՝ «1-12-րդ դասարանների հանրակրթական ծրագիրը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2011թ․ հուլիսի 28-ի N1088 որոշմամբ ընդունված Հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին» վրա ,որը մնացել է ինչ-որ դարակներում, մնացած բաղադրիչների իրականացման ընթացքի մասին ոչինչ չգիտենք ու այնպիսի տպավորություն է, որ ԿԳ նախարարությունը դեռևս սառեցնելով կամ վարքականոններ մշակելով է զբաղվում, այնինչ ոլորտը կարիք ունի թարմ ասելիքի ու անելիքի, դեռևս չեն զգացվում բարի, արմատական,նրա փլուզումը կասեցնող քայլեր։ Անցած 8 ամիսներին դրանք արդեն պետք է ուրվագծվեին։ 3-րդ վարկային ծրագրի բովանդակության մասին կգրեմ հոդվածով։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին