▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սաշիկ Սարգսյանն արագաչափերի բիզնես չի ունեցել. Արմեն Խաչատրյան

Ամբողջ տեսախցիկների համակարգը՝ գույքով, տեխնիկական միջոցներով, պետության սեփականությունն է շատ վաղուց, դեռեւս 2013 թվականից: Այս մասին Parliamentmonitoring-ի  հետ զրույցում ասել է ՃՈ պետի նախկին տեղակալ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

Դիտարկմանը, թե նախկին ընդդիմությունը հայտարարում էր, որ արագաչափերի բիզնեսը պատկանում է Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանին, նա արձագանքել է . «Որպես ծառայության մատուցում՝ դա հանձնարարվել է «Սեքյուրիթի դրիմ» կազմակերպությանը եւ որեւէ մեկի սեփականությունը չէ: Այդ ամբողջ գույքը պատկանում է պետությանը եւ այդ գործառույթը իրականացվում է պետության կողմից: Սա ոչմեկի բիզնեսը չէ»:

 

 

 

 

 

 

 

 

 

Ճշտող հարցին, թե այսինքն, հերքո՞ւմ եք հայտարարությունները, թե Ալեքսանդր Սարգսյանն առնչություն ունի այդ ամենին, նա կարճ պատասխանել է. «Այո»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին