▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1,1 միլիարդ դրամի տնտեսում. 16 համայնքներ կունենան միջազգային ստանդարտներին համապատասխանող ճանապարհներ

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Շուրջ 1,1 միլիարդ դրամի տնտեսում, 
16 համայնքներ կունենան միջազգային ստանդարտներին համապատասխանող, բարձրորակ ճանապարհներ:

Այսօր բացվեց կենսական նշանակության ճանապարհների կառուցապատման Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համատեղ ծրագրի մրցույթի առաջին փաթեթը, թվով տասը ճանապարհների համար: 
Ըստ նախնական արդյունքների, արդար և թափանցիկ մրցույթի արդյունքում ունենք շուրջ 20% խնայողություն՝ շուրջ 1,1 միլիարդ դրամի չափով:
Ծրագրի իրականացման արդյունքում 16 համայնքներ կունենան միջազգային ստանդարտներին համապատասխանող, բարձրորակ ճանապարհներ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին