▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

«Աննա՞, էդքան անհետաքրքի՞ր ա...աչքը կպել ա». Նիկոլ Փաշինյանը «լայվի» ժամանակ դիմեց կնոջը

Մրգի խանութ, վարսավիրանոց եմ բացել ու լավ տակ եմ տվել. Աշոտ Հակոբյանը` դժվարությունների մասին

Ինչպե՞ս փոքրիկ Արփին, Փաշինյանի «լայվի» ժամանակ մտավ սենյակ ու հարցրեց՝ Պաաապ, Աշոտը երբ ա՞ գալու

Ստեղծվում է 300 հոգանոց Պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ. Մանսուրյանը հատուկ երաժշտություն է գրել՝ նվիրված Երեւանին

Նարգիլեների ազդեցությունը առողջության վրա. Արսեն Թորոսյանը փաստեր է ներկայացրել



2019-02-10 11:13:59

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է փաստեր, թե ինչպիսին է նարգիլեների ազդեցությունը առողջության վրա:

 

 

 

Նարգիլեները (նաև հայտնի որպես հուքա կամ կալյան) խողովակներից կազմված սարքեր են, որոնք օգտագործվում են տարբեր խառնուրդների և համերի տեսքով հանդիպող հատուկ պատրաստված ծխախոտ ծխելու համար:

Թեև շատ օգտվողներ կարծում են, որ այն դասական ծխախոտ ծխելուց պակաս վնասակար է, նարգիլե ծխելը սակայն կրում է նույն առողջական ռիսկերը:

Բացի ծխախոտից և ծխից հասցված վնասներից, նարգիլեն վտանգավոր է նաև համաճարակաբանական տեսանկյունից, քանի որ այն սովորաբար ծխում են խմբերով, երբ նույն ծխափողը փոխանցվում է մեկ անձից մյուսին: 

Ինչպես ցույց է տաիս վիճակագրությունը, ամբողջ աշխարհում աճում է երիտասարդների և ուսանողների կողմից նարգիլեի օգտագործումը:

 

 

 

Նարգիլեի ծխի՝ առողջության վրա այլ կողմնակի ազդեցությունները

Ծխախոտը այրելու համար օգտագործվող փայտածուխը կարող է բարձրացնել առողջական ռիսկերը` արտադրելով մեծ քանակությամբ ածխածնի երկօքսիդ, մետաղներ և քաղցկեղ առաջացնող քիմիական նյութեր: Նույնիսկ ջրի միջով անցնելուց հետո նարգիլեի ծուխը պահպանում է թունավոր նյութերի բարձր մակարդակը:

Նարգիլեի ծխախոտը և ծուխը պարունակում են մի շարք թունավոր նյութեր, որոնք հայտնի են թոքերի, միզապարկի և բերանի խոռոչի քաղցկեղ, խցանված զարկերակների և սրտի հիվանդություն առաջացնելու հատկությամբ:  Նարգիլեի մեջ օգտագործվող ծխախոտի հյութերը նույնպես վտանգավոր են: Դրանք գրգռում են բերանի լորձաթաղանթը և մեծացնում են բերանի խոռոչի քաղցկեղ զարգացնելու ռիսկը:

Հետազոտությունները նաև ցույց են տալիս, որ ամեն օր նարգիլե ծխող կանանց երեխաները ծնվելուց ունեցել են առնվազն 100 գրամով փոքր կշիռ, քան չծխող կանանց երեխաները: Բացի այդ, ապացուցվել է, որ նարգիլե ծխողների երեխաները ունեն շնչառական հիվանդություններ ձեռք բերելու ավելի մեծ ռիսկ:

 

 

 

 

 

 

 

 

 

Նարգիլե և սիգարետներ

Թեև շատերը կարծում են, որ նարգիլե ծխելը պակաս վնասակար է, այն կրում է նույն ռիսկերը, ինչ դասական ծխախոտ ծխելը: Նարգիլեն նույնպես նիկոտինի՝ բարձր կախվածություն առաջացնող քիմիական միացության աղբյուր է, որը առկա է բոլոր ծխախոտային արտադրանքներում:

Քանի որ նարգիլեի ծխին միանում է նաև այրվող փայտածուխի ծուխը, նարգիլե ծխելուց կլանվում է ավելի մեծ քանակությամբ թունավոր նյութեր: Նարգիլե ծխելու տիպիկ սեանսի ընթացքում կլանվում է մինչև 90 000 միլիլիտր, իսկ սիգարետ ծխելու ընթացքում՝ 500-600 միլիլիտր ծուխ: Այսպիսով, նարգիլե ծխողի կողմից մեկ սեանսի ընթացքում ներշնչված ծխի քանակը համարժեք է 100 և ավել սիգարետ ծխելուն:

Նարգիլե և երկրորդային ծուխ

Սիգարետի այրումից անջատված ծխի պես չծխողների համար վնասակար է նաև նարգիլեի երկրորդային ծուխը: Ավելին, այն պարունակում է ոչ միայն ծխախոտի, այլև ջերմության աղբյուրի (օրինակ՝ փայտածուխի) արտազատած ծուխը:

Ծխախոտ չպարունակող նարգիլե արտադրանք

Շուկայում առկա ծխախոտ չպարունակող նարգիլեները նույնպես արտադրում են թունավոր նյութեր, որոնք զգալի բարձրացնում են ծխելու հետ կապված տարբեր տեսակի քաղցկեղներ, սիրտանոթային և թոքերի հիվանդություններ ունենալու ռիսկերը:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.