▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորից հզոր համազարկերով հրավառություն...Որևէ կերպ այս ամենաթողության վերջը կգա՞

«Սա հրավառություն է, որը ուղիղ ժամը 22։00-ին են խփել։ Դատելով արձագանքողներից ու կադրում երևացող հրավառությունից՝ բավականին հզոր համազարկեր են եղել։ Տեղանքը հստակ երևում է, որ Պռոշյան-Ձորափի փողոցների խաչմերուկին մոտ է։ Սարսափահար եղած երեխաներն ու իրենց տանը խաղաղ կիրակի երեկոն վայելող մարդիկ հլա մի կերպ կդիմանանք, բա երկու քայլի վրա գտնվող հիվանդանոցներում բուժվող մարդիկ։ Արդեն ամիսներ է Եռաբլուրի կողքի բլուրի մոտ գտնվող ռեստորանը գիշերը 12-ին, 1-ին, 2-ին հրավառություն են խփում։ Նույն ռեստորանը, գրեթե անփոփոխ ժամերի։ Ես ուզում եմ հասկանալ որևէ կերպ էս ամենաթողության վերջը կգա՞, թե սկսենք հարմարվել։ Գիտեմ, կգաք կհարցնեք՝ իսկ ոստիկանություն դիմե՞լ եք։ Չէ, չեմ դիմել, որովհետև էդ նույն ոստիկանները ապրում են էդ նույն թաղերում, սա էլ մութ անկյուններում արված հանցանք չէ։ Սրանից էլ բացահայտ կարգազանցություն պատկերացնել հնարավոր չէ»,-գրել է Մարինե Մանուչարյանը ֆեյսբուքյան իր էջում։

 

 

 

Չնայած այս հրավառությունը տեղի է ունեցել 22.00-ին, հիշեցնենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի» 180-րդ հոդվածը սահմանում է, որ գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) հրագործական արտադրատեսակներ օգտագործելը առաջացնում է տուգանքի նշանակում` 100.000 դրամի չափով: Վարչական տույժի նշանակման օրվանից հետո, մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` 200.000 դրամի չափով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին