▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի մարզպետարաններում աշխատակիցների 30 տոկոսը կկրճատվի

Հայաստանի բոլոր մարզպետարաններում աշխատակիցների 30 տոկոսը կկրճատվի. այս մասին կառավարությունում համայնքապետերի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

 

 

 

Նրա խոսքով՝ գործընթացը նախաձեռնել են  հոկտեմբեր ամսից:

«Մենք ներգրավել ենք նաև խորհրդատվական ընկերություն, մի քանի մարզպետարաններում ուսումնասիրություն ենք կատարել և եկել ենք այն եզրակացությանը, որ մարզպետարանների աշխատակիցների 30 տոկոսը կկրճատվի»,-նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ արդեն իսկ սխեման կա, մի քանի փոքրիկ դետալներ կան, որոնց շտկումից hետո հաջորդ քայլը կլինեն մարզպետարանները: «Անց է կացվելու մրցույթ , ամենալավ աշխատակիցները պիտի մնան աշխատելու : Օպտիմալացումը մեկ նպատակ է հետապնդում, այն է ՝ արդյունավետ կառավարում և ավելի որակյալ մասնագետների ներգրավվում»,- ասաց Պապիկյանը:

Անդրադառնալով պարգևավճարներին՝ նախարարը վստահեցրեց, որ Հայաստանում յուրաքանչյուր աշխատող պետք է հավուր պատշաճի վարձատրվի: «Օրենսդիրը և կառավարությունը նախաձեռնել է մի պրոցես, որի արդյունքում մենք կունենանք կոնկրետ չափորոշիչներով վարձատրվող և նաև դրա արդյունքում պարգևավճար ստացող պաշտոնյաներ և քաղաքացիներ»,-ասաց նա:

Սուրեն Պապիկյանը նշեց նաև, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը նախաձեռնել է ՏԻՄ օրենքում փոփոխություն իրականացնել, ինչը միտված կլինի համայնքի բնակչի ձայնը լսելի դարձնելուն: «Մենք ունենք համայնքապետեր, ովքեր ընտրվել են չարաշահումների արդյունքում: Եթե լինում է հանրային պահանջ, պետք է հանրաքվե անցկացվի և դրանով որոշվի, համայնքն ուզո՞ւմ է, որ տվյալ համայնքապետը շարունակի կառավարել»,-ասաց նա:

Կարդացեք նաև՝Չենք կարող գիծ քաշել անցյալի վրա, գնալ կտրուկ քայլերի. Սուրեն Պապիկյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին