▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանը համակարգիչ է ուզում

Մարդու իրավունքների պաշտպանը այցելել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, տեղի է ունեցել առանձնազրույց-քննարկում։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արման Թաթոյանը՝ նշելով, որ տարբեր հարցեր են բարձրացվել։

 

 

 

 

 

 

 

 

Թաթոյանի փոխանցմամբ, Ռոբերտ Քոչարյանը «Երևան-Կենտրոն» ՔՀԿ-ի մենախցում է և դժգոհություններ չունի աշխատակիցների վերաբերմունքից:

Հարցին, թե Քոչարյանն իր իրավունքների հետ կապված դժգոհություննե՞ր է ներկայացրել, օմբուդսմենը պատասխանեց.

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Օրինակ՝ ընտանիքի հետ կապված արգելքը, համակարգչի հետ կապված խնդիրը։ Արգելանք կա, բայց մենք նույնպես ակտիվ աշխատել ենք այդ ուղղությամբ, ես կարծում եմ, որ մեր միջամտությունից հետո է, որ նաև որոշակի թույլտվություններ եղան ընտանիքի հետ տեսակցելու: Համակարգչի հետ կապված այնտեղ նաև օրենսդրական խնդիրներ կան, այսինքն՝ կառավարության որոշմամբ արգելք կա, հիմա մենք աշխատում ենք այդ ուղղությամբ», -ասաց Թաթոյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին