▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

«Աննա՞, էդքան անհետաքրքի՞ր ա...աչքը կպել ա». Նիկոլ Փաշինյանը «լայվի» ժամանակ դիմեց կնոջը

Մրգի խանութ, վարսավիրանոց եմ բացել ու լավ տակ եմ տվել. Աշոտ Հակոբյանը` դժվարությունների մասին

Ինչպե՞ս փոքրիկ Արփին, Փաշինյանի «լայվի» ժամանակ մտավ սենյակ ու հարցրեց՝ Պաաապ, Աշոտը երբ ա՞ գալու

Ստեղծվում է 300 հոգանոց Պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ. Մանսուրյանը հատուկ երաժշտություն է գրել՝ նվիրված Երեւանին

Գոնե լռեք, այ բալամ. Ստյոպա Սաֆարյանը՝ Արա Վարդանյանին



2019-02-11 21:01:26

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը, անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության եթերով եկեղեցու պատմություն առարկայի վերաբերյալ քննարկմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 

 

 

 

 

 

«Համոզված եմ, որ ամեն ինչ սկսվում է առաջին հայացքից անմեղ թվացող քննարկումներից։ Այսօր հանրայինի եթերում քննարկման առարկա է դարձել մեր Առաքելական Եկեղեցու պատմության առարկայի լինել չլինելը, հոգևորականների դպրոց մուտք գործելու օրինականությունը և այլն։ Լավ, այսքա՜ն լիբերալ ե՞րբ դարձանք։ Կարո՞ղ է ազատություն բառն սկսել ենք սխալ հասկանալ, թե՞ ուղղակի էլ չգիտենք` ազատության հետ ինչ անենք։ Ժող ջան, ամեն ինչն իր չափն ունի։ Հերիք եղավ բռնաբարեք մեր ազգային գրեթե բոլոր արժեքները։

 

 

Լավ ինչո՞ւ, նպատակը ո՞րն է։ Ուզո՞ւմ ենք քրիստոնեությունն էլ արմատախիլ անենք, որ ինչ… Չեմ էլ կասկածում` շուտով ականատեսն ենք լինելու միասեռ ամուսնությունների, թմրամոլության և այլ «վեհ» գաղափարների մասին քննարկումների։ Յուրաքանչյուր քննարկման տակ միշտ ընկած է շատ պարզ տրամաբանություն՝ ժողովրդին քիչ-քիչ հրամցնել այն տեսլականը, որն ընդունված է այս պահին։ Գիտակցելով այս պարզ իրողությունը` բոլորս էլ սկսում ենք հասկանալ թե դեպի ինչ արժեքային համակարգ ենք շատ արագ գնում։

է՜հ, ի՞նչ ասեմ, տարիներ անց մենք ունենալու ենք շատ կասկածելի արժեքների վրա հիմնված հասարակություն և ինչ չափորոշիչներով են մարդիկ իրար գնահատելու, իրար հետ հարաբերվելու և ընդհանրապես ապրելու, իրոք, անհասկանալի է։ Կասկած չեմ ունեցել և չունեմ, որ կան թեմաներ, որոնք ուղղակի քննարկումների ենթակա չեն. ցանկացած նման քննարկում միմիայն թուլացնելու է մեր ազգային ոգին։ Համբերություն բոլորիս»։

 

 

Վերջինիս գրառմանն արձագանքել է «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը և ֆեյսբուքյան իր էջում գրել.

«Հավանաբար շատ «աստվածահաճո ու վեհ» է եղել Հայաստան հիմնադրամին արված հանգանականությունները տոտալիզատորով խաղադրույք անելը: Ազգային արժեքները վեհ պահող տղամարդը պետք է ազգի փողերով խաղա, բա չէ, զահլա կա: Գոնե լռեք, այ բալամ…»:

Կարդացեք նաև՝ Կոնչիտան էլ, կոնչիտայատերն էլ, ես Կոնչիտայի մասնագետը չեմ. Ստյոպա Սաֆարյան







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.