▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր դահլիճում տխուր է անցնում օրը, ժպիտ չկա. նշանակում է` մեր աշխատանքից հաճույք չենք ստանում. Վարազդատ Կարապետյան

 

Մենք պետք է սահմանենք, թե ինչ է տնտեսական հեղափոխությունը. այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում իր ելույթում ասաց պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։

 

 

 

 

 

 

 

 

 

«Ինչպես հեղափոխության ժամանակ, մարդը ամենակարևոր արժեքն է գործընթացի և այս ամբողջ պրոցեսի հիմնական դերակատարը։ Եվ ինչո՞վ է Հայաստանում առկա իրավիճակն աշխարհի ուշադրության կենտրոնում, որ մենք բացառիկ հնարավորություն ունենք մարդկային ստեղծարար ուժը դարձնել տնտեսական աճի հիմնական գործոն», - ասաց Կարապետյանը։ «Մեր դահլիճում տխուր է անընդհատ անցնում օրը, եթե նկատել եք, ժպիտ չկա մեր դահլիճում։ Դա նշանակում է, որ մենք էլ մեր աշխատանքից հաճույք չենք ստանում, ու դա շատ վատ է։ Մենք մեր աշխատանքից պետք է սկսենք հաճույք ստանալ», – ասաց Կարապետյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին