▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանակո՞ւմ է դուխով ծառայել, թե իրենց թաղում է դուխով, խառնել եք սաղ իրար. Մարուքյանը՝ Արայիկ Հարությունյանին

Այսօր լրագրողների հետ զրույցում Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին, նշեց.

«Թող գնա նորմալ աշխատի: Ինչ-որ ստատուս էր գրել հեղափոխության ժամանակ ելույթս դրել: Եթե այդ մակարդակն է, եթե մեր կրթության նախարարն այդպիսի մարդ է, ինչ խոսեմ: Ինձ ասում է՝ դուխով, Արայիկ Հարությունյանն ինձ ասում է՝ դուխով: Էդ ինքը որտեղ է աչքի ընկել դուխով, բանակո՞ւմ է դուխով ծառայել, իրենց թաղում է դուխով եղել, որտեղ է դուխով եղել, խառնել եք սաղ իրար»: 

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ «Լուսավոր Հայաստանում» ասել են, թե հեղափոխություն չի եղել, Մարուքյանն ասաց.

«Ինչ վերաբերում է 18 մանդատին (իր ելույթում Փաշինյանն այս մասին ևս խոսել էր հայտարարելով՝ բա որ հեղափոխություն չի եղել, դուք 18 հոգով ինչ գործ ունեք այստեղ նստած), ապա դա ՀՀ քաղաքացիների քվարկության արդյունքն է, ոչ Փաշինյանը, ոչ էլ որևէ մեկը չի կարող դա կասկածի տակ դնել, դրա հետ պետք է հաշվի նստեն: Նման հարց, նման վիճաբանություն չկա, ո՞վ է վիճարկում նման բան»,- նկատեց Էդմոն Մարուքյանը:

Կարդացեք նաև՝ Դուխով, պարոն Մարուքյան, չնայած այս բառից այսահարվում էիք Հեղափոխության ժամանակ. ԿԳ նախարար

Բա որ հեղափոխություն չի եղել՝ դուք 18 հոգով ի՞նչ գործ ունեք ստեղ նստած. Փաշինյանը՝ Մարուքյանին

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին