▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երթուղային ցանցը սպասարկող 900 միկրոավտոբուսից 450-ը հաջորդ տարի կդադարի շահագործվել. Մարության

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, խոսելով ավտոբուսների մասին, որոնք առաջիկայում դուրս են գալու երթուղիներ, ասել է, որ դրանք շատ լավ վիճակում են ու նոր են: Քաղաքապետարանը երեկ տեղեկացրել էր, որ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ում կան 70 ավտոբուսներ, որոնք մինչեւ այժմ չեն շահագործվել: Այդ ավտոբուսներն, ի դեպ, տարիներ առաջ Չինաստանից ստացված նվերի մի մասն են:

 

 

Քաղաքապետը չի կարծում, թե ավտոբուսների տեւական այս անգործությունը եղել է վարորդներ չլինելու պատճառով: Նախկին իշխանությունները հենց դրանով էին պատճառաբանում շարժակազմի պարապուրդը: «Մենք պետք է ներգրավենք նոր վարորդներ: Այժմ զբաղված ենք այդ աշխատանքով: Չեմ կարծում, որ դա էր պատճառը: Այստեղ պատճառները կարող են շատ լինել»,- ասաց նա (նկատենք, որ քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը ավելի վաղ վստահեցրել էր, որ վարորդների խնդիր արդեն չկա, եւ նրանք համալրված են):

«Այս պահին քաղաքային իշխանությունների ձեռքերը լրիվ ազատ են, ոչ մի կապվածություն չունեն ոչ մի բիզնեսի հետ ու ոչ որեւէ մեկի հետ որպես անհատ եւ կազմակերպություն: Մենք հանգիստ գործում ենք միայն ի նպաստ մեր քաղաքացիների եւ հանգիստ կարողանում ենք անել այն, ինչ չէին կարողանում անել առաջ»:

 

 

 

 

 

 

 

 

Հայկ Մարությանը, ընդգծելով, որ մայրաքաղաքի տրանսպորտային համակարգը գտնվում է սահմանային վատ վիճակում եւ մեծ թիվ են կազմում մաշված մեքենաները, տեղեկացրել է, որ արդեն հաջորդ տարի 450 միկրոավտովբուս պետք է հեռացվեն ցանցից, որովհետեւ այդ մեքենաների շահագործման թույլատրելի առավելագույն ժամկետը 15 տարին է: Եվ սա այն դեպքում, երբ ամբողջ երթուղային ցանցում ընդհանուր առմամբ շահագործվում է 900 միկրոավտոբուս: «Ուղիղ կեսը չեն կարողանա շարունակել աշխատանքները»,- փաստեց Հայկ Մարությանը՝ հավելելով. «Մենք այս պահին հրատապ կերպով փորձում ենք լուծել խնդիրը, հասկանալ՝ ինչ անել, եթե ասում ենք, որ նոր ցանցը կարող է երկու տարի հետո լինել: Խնդիրն այն է, որ պետք է հասկանանք, թե այս երկու տարում ինչ ենք անելու»:

 

 

 

 

 

 

Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում՝ վերցված Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից

Թեմաներն՝ ըստ վայկյանների 

1. 00:01 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի փոփոխության մասին
2. 01:00 Երևանում 70 նոր ավտոբուս երթուղի դուրս կգա
3. 02:04 Տրանսպորտային նոր ցանցի մասին
4. 02:58 Մինչ այս ինչո՞ւ չէին շահագործվում 70 նոր ավտոբուսները
5. 05:00 Տրանսպորտի ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծման մասին
6. 10:58 Երթևեկության բեռնաթափմանն ուղղված ծրագրեր
7. 15:03 Մետրոյի նոր կայարանի կառուցման մասին
8. 17:27 Շենքերի կառուցման շինթույլտվություններն այսուհետ տրամադրվում են բացառապես ստորգետնյա ավտոկայանատեղիների ապահովման դեպքում
9. 18:50 Քաղաքապետարանը ստորգետնյա կայանատեղիներ կառուցելու համար հրավիրում է գործարարների
10. 20:11 Գետնանցումները պետք է բարեկարգվեն. սեփականատերերը զգուշացվել են՝ պայմանագրային պարտավորությունները կատարելու հարցում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին