▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցանկացած այլ տարբերակ բոլորի համար լինելու է բացարձակ կործանարար. Սարգսյանը՝ ԼՂ հակամարտության մասին

 

Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում այցելել է Հայդելբերգի համալսարան, որը Եվրոպայի հնագույն համալսարաններից մեկն է և աշխարհին Նոբելյան բազմաթիվ մրցանակակիրներ է տվել։
Նախագահը հանդիպել է Գերմանիայի հնագույն համալսարանի ղեկավարության՝ մասնավորապես ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Բերնհարդ Այթելի հետ, ծանոթացել բուհի իրականացրած կրթական ծրագրերին, քննարկել հայաստանյան կրթական հաստատությունների հետ համագործակցության հնարավորությունները։
Հայդելբերգի համալսարանի գրադարանում ծանոթանալով այնտեղ պահվող միջնադարյան գրքերի, դրանց պահպանման աշխատանքների հետ՝ Արմեն Սարգսյանը ներկայացրել է Երևանի «Մատենադարան» հնագույն ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հարուստ գործունեությունն ու փորձը և ընդգծել, որ երկու կառույցները համատեղ կարևոր ծրագրեր կարող են իրականացնել։
Օրվա ավարտին Հայաստանի նախագահը ելույթ է ունեցել համալսարանի ուսանողների և դասախոսների առաջ։ Իր ելույթում նախագահ Սարգսյանը խոսել է ժամանակակից աշխարհի միտումների, նոր աշխարհում տեխնոլոգիական զարգացման, նորարարության կարևորության մասին։
Այնուհետև ներկաներն իրենց հարցերն են հղել Հայաստանի Հանրապետության նախագահին։
Այն հարցին ի պատասխան, թե ի՞նչ քայլեր պետք է իրականացնի կառավարությունը, որպեսզի երկրում փոքր խմբերն ավելի ազատ ու անկախ լինեն իրենց նորարարություններում, նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Պետք է հասկանանք, թե ինչպես կարող ենք օգնել երիտասարդներին։ Մենք պետք է ստեղծենք միջավայր, որտեղ նրանք հաջողության կհասնեն։Այլապես նրանք կհեռանան։ Եվ սա վերաբերում է ոչ միայն Հայաստանին։ Մեծ տաղանդները սկսում են գնալ այնպիսի վայրեր, որտեղ կկարողանան կյանքի կոչել իրենց գաղափարներն ու նորարարությունները։ Քանի որ աշխարհն ի վերջո փոքր է, պարտադիր չէ ֆիզիկապես գնալ Կալիֆորնիա կամ Սիլիկոնյան հովիտ։ Լինելով Հայաստանում՝ մենք պետք է լինենք Սիլիկոնյան հովտի գործընթացի մասը։ Սա է, որ պետք է կարողանանք անել Հայաստանում»։
 
Պատասխանելով մեկ այլ հարցի, թե ինչպիսին է նախագահը տեսնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը՝ Արմեն Սարգսյանն ասել է. «Փոքր տարածաշրջանում, որը կոչվում է Լեռնային Ղարաբաղ, որը մենք անվանում ենք Արցախի Հանրապետություն, սառեցված հակամարտությունը քանի դեռ կարգավորված չէ, կարող է շատ վտանգավոր լինել, եթե ճիշտ չկառավարվի։ Ինձ համար չկա այլ ուղի, քան հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով։ Ցանկացած այլ տարբերակ բոլորի համար լինելու է բացարձակ կործանարար։ Եվ այստեղ կարևոր չէ, թե որքան հզոր ես, որքան գումար ես ծախսում սպառազինության վրա կամ որքան մեծ է քո բանակը։ Այս տարածքում կենտրոնացած են տարբեր հետաքրքրություններ, մարտահրավերներ։ Սա իսկապես տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկ է։ Տեսեք, թե ինչ է տեղի ունենում. Սիրիան, Մերձավոր Արևելքը շատ հեռու չեն, կամ Իրանը, Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանը, Թուրքիան, Ռուսաստանը։ Այստեղ անգամ ամենափոքր ապակայունացնող երևույթը շատ կործանարար է լինելու։ Ուստի կա միայն մեկ ուղի՝ հակամարտության խաղաղ հանգուցալուծումը։ Եվ ես հուսով եմ, որ հակամարտության կարգավորումը հիմնված կլինի բանականության, մարդկային արժեքների վրա։ Հուսով եմ, որ վերջնական լուծումը կլինի՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները»։
 
Ներկաներից մեկի հարցին, թե՝ որո՞նք են համաշխարհային փոխկապակցվածության բացասական կողմերը, և ի՞նչ խորհուրդ կտա Արմեն Սարգսյանն այդ հնարավոր բացասական ազդեցությունների հաղթահարման համար, Հանրապետության նախագահը պատասխանել է. «Աշխարհը բարդ համակարգ է։ Երբ համաշխարհային ազգ ես, դա նշանակում է մեծ թվով հայեր ունես, ովքեր ապրում են արտասահմանում՝ Հայաստանից դուրս, սակայն մեծ ազդեցություն ունեն երկրում տեղի ունեցող գործընթացների վրա։ Փոխկապակցվածությունը տարբեր կողմեր ունի՝ թե՛ դրական, թե՛բացասական։
Գլոբալացման, արդյունաբերական, գիտական հեղափոխությունների, մարդկային ստեղծարարության, կրթության նշանակության կողքին կա մեկ կարևոր գործոն, որը կոչվում է բարոյականություն։ Եթե չունես մարդկային բարոյականություն, քո տեխնոլոգիական առաջադիմությունը գործիքի փոխարեն կդառնա զենք։ Այս ամենը շղթայական փոխկապակցվածություն ունի։
Կա մի պարզ ճշմարտություն. բոլորս մարդիկ ենք և ինչ էլ անենք, պետք է մարդկային տրամաբանություն ու բարոյականություն ունենալ, ինչպես նաև որոշակի ոգի այն ամենի հիմքում, ինչ անում ենք։ Հակառակ դեպքում մենք ունակ ենք վատ արարքների։ Կարևոր չէ, թե ով ես, ինչ ազգություն ունես, դու պետք է մարդ լինես»։

Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում այցելել է Հայդելբերգի համալսարան, որը Եվրոպայի հնագույն համալսարաններից մեկն է և աշխարհին Նոբելյան բազմաթիվ մրցանակակիրներ է տվել։
Նախագահը հանդիպել է Գերմանիայի հնագույն համալսարանի ղեկավարության՝ մասնավորապես ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Բերնհարդ Այթելի հետ, ծանոթացել բուհի իրականացրած կրթական ծրագրերին, քննարկել հայաստանյան կրթական հաստատությունների հետ համագործակցության հնարավորությունները։
Հայդելբերգի համալսարանի գրադարանում ծանոթանալով այնտեղ պահվող միջնադարյան գրքերի, դրանց պահպանման աշխատանքների հետ՝ Արմեն Սարգսյանը ներկայացրել է Երևանի «Մատենադարան» հնագույն ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հարուստ գործունեությունն ու փորձը և ընդգծել, որ երկու կառույցները համատեղ կարևոր ծրագրեր կարող են իրականացնել։

 

 

 

 

 

 

 

 

 

Օրվա ավարտին Հայաստանի նախագահը ելույթ է ունեցել համալսարանի ուսանողների և դասախոսների առաջ։ Իր ելույթում նախագահ Սարգսյանը խոսել է ժամանակակից աշխարհի միտումների, նոր աշխարհում տեխնոլոգիական զարգացման, նորարարության կարևորության մասին։Այնուհետև ներկաներն իրենց հարցերն են հղել Հայաստանի Հանրապետության նախագահին։Այն հարցին ի պատասխան, թե ի՞նչ քայլեր պետք է իրականացնի կառավարությունը, որպեսզի երկրում փոքր խմբերն ավելի ազատ ու անկախ լինեն իրենց նորարարություններում, նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Պետք է հասկանանք, թե ինչպես կարող ենք օգնել երիտասարդներին։ Մենք պետք է ստեղծենք միջավայր, որտեղ նրանք հաջողության կհասնեն։Այլապես նրանք կհեռանան։ Եվ սա վերաբերում է ոչ միայն Հայաստանին։ Մեծ տաղանդները սկսում են գնալ այնպիսի վայրեր, որտեղ կկարողանան կյանքի կոչել իրենց գաղափարներն ու նորարարությունները։ Քանի որ աշխարհն ի վերջո փոքր է, պարտադիր չէ ֆիզիկապես գնալ Կալիֆորնիա կամ Սիլիկոնյան հովիտ։ Լինելով Հայաստանում՝ մենք պետք է լինենք Սիլիկոնյան հովտի գործընթացի մասը։ Սա է, որ պետք է կարողանանք անել Հայաստանում»։
 
Պատասխանելով մեկ այլ հարցի, թե ինչպիսին է նախագահը տեսնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը՝ Արմեն Սարգսյանն ասել է. «Փոքր տարածաշրջանում, որը կոչվում է Լեռնային Ղարաբաղ, որը մենք անվանում ենք Արցախի Հանրապետություն, սառեցված հակամարտությունը քանի դեռ կարգավորված չէ, կարող է շատ վտանգավոր լինել, եթե ճիշտ չկառավարվի։ Ինձ համար չկա այլ ուղի, քան հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով։ Ցանկացած այլ տարբերակ բոլորի համար լինելու է բացարձակ կործանարար։ Եվ այստեղ կարևոր չէ, թե որքան հզոր ես, որքան գումար ես ծախսում սպառազինության վրա կամ որքան մեծ է քո բանակը։ Այս տարածքում կենտրոնացած են տարբեր հետաքրքրություններ, մարտահրավերներ։ Սա իսկապես տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկ է։ Տեսեք, թե ինչ է տեղի ունենում. Սիրիան, Մերձավոր Արևելքը շատ հեռու չեն, կամ Իրանը, Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանը, Թուրքիան, Ռուսաստանը։ Այստեղ անգամ ամենափոքր ապակայունացնող երևույթը շատ կործանարար է լինելու։ Ուստի կա միայն մեկ ուղի՝ հակամարտության խաղաղ հանգուցալուծումը։ Եվ ես հուսով եմ, որ հակամարտության կարգավորումը հիմնված կլինի բանականության, մարդկային արժեքների վրա։ Հուսով եմ, որ վերջնական լուծումը կլինի՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները»։

 

 

 

 
Ներկաներից մեկի հարցին, թե՝ որո՞նք են համաշխարհային փոխկապակցվածության բացասական կողմերը, և ի՞նչ խորհուրդ կտա Արմեն Սարգսյանն այդ հնարավոր բացասական ազդեցությունների հաղթահարման համար, Հանրապետության նախագահը պատասխանել է. «Աշխարհը բարդ համակարգ է։ Երբ համաշխարհային ազգ ես, դա նշանակում է մեծ թվով հայեր ունես, ովքեր ապրում են արտասահմանում՝ Հայաստանից դուրս, սակայն մեծ ազդեցություն ունեն երկրում տեղի ունեցող գործընթացների վրա։ Փոխկապակցվածությունը տարբեր կողմեր ունի՝ թե՛ դրական, թե՛բացասական։
Գլոբալացման, արդյունաբերական, գիտական հեղափոխությունների, մարդկային ստեղծարարության, կրթության նշանակության կողքին կա մեկ կարևոր գործոն, որը կոչվում է բարոյականություն։ Եթե չունես մարդկային բարոյականություն, քո տեխնոլոգիական առաջադիմությունը գործիքի փոխարեն կդառնա զենք։ Այս ամենը շղթայական փոխկապակցվածություն ունի։
Կա մի պարզ ճշմարտություն. բոլորս մարդիկ ենք և ինչ էլ անենք, պետք է մարդկային տրամաբանություն ու բարոյականություն ունենալ, ինչպես նաև որոշակի ոգի այն ամենի հիմքում, ինչ անում ենք։ Հակառակ դեպքում մենք ունակ ենք վատ արարքների։ Կարևոր չէ, թե ով ես, ինչ ազգություն ունես, դու պետք է մարդ լինես»։

Կարդացեք նաև՝ Հայաստանից սովորելու շատ բան ունենք. Գերմանացի պրոֆեսորն՝ Արմենն Սարգսյանի հետ հանդիպումից հետո

 

Դիտեք նաև՝ ՀՀ-ն և Լատվիան կարող են իրար օգնել և միմյանցից սովորել. Սարգսյանը հանդիպել է Լատվիայի նախագահի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը

Նախագահ Սարգսյանը «Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշի հետ քննարկել է արհեստական բանականության մշակման ոլորտում համագործակցության հնարավորությունները Արմեն Սարգսյանը Մյունխենում հանդիպել է Ալբանիայի նախագահի հետ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին