▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատիվ է, այն էլ՝ շատ մեծ, շատ ազդեցիկ ու զիլ թիմի մեջ լինելը. Ստյոպա Սաֆարյանը նոր աշխատանքի կանցնի

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը  ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ պատրաստվում է անցնել նոր աշխատանքի, որի պայմանագիրն արդեն ստորագրել է: Իսկ թե ինչ աշխատանքի մասին է խոսքը, նա փակագծերը չի բացում.

 

 

«Ձեր տնտեսական հեղափոխությունը շաքարով կտրեմ: Քիչ առաջ իմ կողմից վերջապես ստորագրվեց ու համապատասխան տեղ ուղարկվեց մի պայմանագիր, որի մասին դեռ չեմ ասի: Եթե այդքան էլ հաճելի չէ օրերով, ամիսներով վատ քնելը, վատ սնվելը, գլուխդ կախ շատ աշխատելն ու քո գործը բարեխիղճ, պրոֆեսիոնալ անելը, ապա հաստատ հաճելի է, երբ հեռու հեռվից, շատ հեռվից դրան հետևում, դա գնահատում ու չսպասված առաջարկ են անում: Հաճելի է գնահատված լինելը, անչափ հաճելի:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պատիվ է, այն էլ՝ շատ մեծ, շատ ազդեցիկ ու շատ զիլ թիմի մեջ լինելն ու շատ մեծ քաղաքականության մաս դառնալը: Չհարցնեք, ավելին չեմ ասելու: Նոր կարգավիճակի մասին՝ փետրվարի 18-ից հետո միայն»,-գրել է Սաֆարյանը:

Կարդացեք նաև՝ Կոնչիտան էլ, կոնչիտայատերն էլ, ես Կոնչիտայի մասնագետը չեմ. Ստյոպա Սաֆարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին