▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անգելա Մերկելին ու Լիտվայի նախագահին ես անվանում եմ եվրոմամաներ կամ եվրոքույրիկներ․ Նիկոլ Փաշինյան

Արդեն հայտնել ենք, որ այսօր՝ փետրվարի 16-ին, Loft ակումբում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկումը, որին ներկա էր նաեւ վարչապետը։

 

 

Փաշինյանը  խոսեց նաեւ Եվրոպայի երկու լիդերների՝ Անգելա Մերկելի եւ Լիտվայի նախագահի մասին․«Ես ուզում եմ անկեղծ  խոստովանություն անել Եվրոպայի 2 լիդերների մասին։ Առաջինը՝ Անգելա Մերկելն է, երկրորդը՝ Լիտվայի նախագահը։

 

 

 

 

 

 

 

 

 

Այս 2 անհատներն ինձ ցնցել են եւ զարմացրել են այն հոգատարությամբ ու խանդաղատանքով, որով նրանք վերաբերել են եւ վերաբերում են Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին։ Առաջին մեր խոսակցությունից զգացել եմ էն ջերմությունը, էսպես ասած, էն վախը, որ հանկարծ էս ամենը չձախողվի՝ զգույշ կլինես էստեղ, էս մի բանը էսպես չանես, այ սենց խնդիր կա, իմ փորձից գիտեմ, եւ այդ հոգատարությունը իմ զգացած ամենացնցող դրվագն է եւ կոնկրետ Անգելա Մերկելի հետ կապված, եւ դա շատ հուզիչ պահ է։

 

 

Ես իրենց անվանում եմ եվրոմամաներ կամ եվրոքույրիկներ, ասոցիացիան էդպես է։ Երբ որ նրանք այնպիսի խանդաղատանքով են վերաբերում էս ամեն ինչին, ինչպես հարազատ մայրը, քույրը կամ ընտանիքի անդամները կարող են վերաբերել այս ամենին»,- ասաց նա:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին