▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. գիշերը փորձել են թալանել Արմավիրի մարզպետարանը

Երեկ՝ փետրվարի 15-ին, անհայտ անձը կամ անձինք փորձել են թալանել Արմավիրի մարզպետարանը:

 

 

 

 

 

 

 

Shamshyan.com-ի փոխանցմամբ,  փետրվարի 15-ի վաղ առավոտյան ոստիկանության Արմավիրի բաժին է դիմել Սարդարապատ գյուղի բնակիչ, 60-ամյա Հայկ Պողոսյանը և հայտնել, որ փետրվարի 14-ի ժամը 20:00-ից մինչև փետրվարի 15-ի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք՝ օգտվելով շենքի հետնամասի դռան բաց լինելու հանգամանքից, և տեխնիկական միջոցների գործադրմամբ, վնասել են թիվ 208 աշխատասենյակի դռան փականը, մուտք գործել ներս, սակայն իրենց կամքից անկախ, հանցագործությունը ավարտին չեն հասցրել:

Դա եղել է Արմավիրի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվետվությունների բաժնի աշխատասենյակը:

 

 

 

 

 

Կայքի տեղեկություններով, կատարվածի մասին ոստիկանությունում հայտարարություն է տվել նշված բաժնի առաջատար մասնագետի պաշտոնակատար, 45-ամյա Լուսինե Զաքարյանը, իսկ Հ. Պողոսյանը աշխատում է Արմավիրի մարզպետարանի պահակ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին