▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես գոլ չեմ խփել. Կառավարության անդամներն ու «Իմ քայլի» պատգամավորները ֆուտբոլ են խաղացել

Պատգամավորների ու կառավարության անդամների համար կիրակին դարձել է առողջ ապրելակերպը խրախուսելու օր. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սփյուռքի նախկին նախարար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:

 

 

«Հույս ունեմ, որ ֆուտբոլի հարուստ ավանդույթներ ունեցող մեր երկրում սրանով թեկուզև աննշան, բայց կնպաստենք սույն մարզաձևի նկատմամբ հետաքրքրության աճին»,-գրել է նա՝ հրապարակելով մի քանի լուսանկար:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԱԺ թիմը այսօր պարտվեց՝ մոտ ապագայում ռևանշի ակնկալիքով 

Հ.Գ. կառավարության հետ հարցուպատասխանը նկատի չունեմ 

Հ.Հ.Գ. ես գոլ չեմ խփել »:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին