▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ-ն արձագանքել է Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին տեղեկություններին

«Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը նպատակահարմար գտնելու դեպքում հանդես կգա համապատասխան հայտարարությամբ: Այս պահին լրատվամիջոցներին փոխանցելու տեղեկատվություն չունենք»:

 

 

 

 

 

 

 

 

 

Այսպես է արձագանքել Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը՝ պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրվելու մասին armtimes.com-ի հարցմանը՝ այդպիսով չհերքելով մամուլի հրապարակումները:

 

 

 

 

 

 

 

 

Ավելի վաղ Սեդրակ Քոչարյանը 2rd.am կայքին հայտնել էր, որ ԱԱԾ-ն իրեն մեղադրանք է առաջադրել փողերի լվացման ու հարկերից խուսափելու հոդվածներով: Նա նաեւ տեղեկացրել է, որ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին