▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առգրավվել է փողոցում վաճառվող 300 կգ ձուկ և հանձնվել է սոցիալական հիմնարկներ

Երևանում շարունակվում է հսկողությունը բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու ուղղությամբ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 37 արձանագրություն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սիգ ձկան բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարն ակտիվացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքում: Արդյունքում շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է փողոցում վաճառվող շուրջ 300 կգ ձուկ, որը հանձնվել է սոցիալական հիմնարկներ:

Նշենք նաև, որ Երևանի 2019թ. բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում քաղաքապետարանի կարիքների համար հայտարարվել է 334 գնման ընթացակարգ: Քաղաքապետին զեկուցվել է, որ արդեն իսկ ամփոփվել են 125 գնման ընթացակարգերը, որոնց արդյունքում ընդհանուր առմամբ կնքվել են 5 մլրդ 119 մլն դրամի պայմանագրեր՝ 5 մլրդ 879 մլն դրամ նախահաշվային արժեքի դիմաց. տնտեսումները կազմել են 760 մլն դրամ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին