▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կյանքից հեռացել է բարերար Ալեք Մանուկյանի դուստրը՝ Լուիզ Մանուկյան-Սիմոնը

Այսօր երեկոյան ստացանք գույժը Մանուկյան-Սիմոն հիմնադրամից¸ որ փետրվարի 18-ի ուշ գիշեր վախճանվել է ազգային մեծ բարերար,  Հայկական բարեգործական ընդհանուր միության երբեմնի նախագահ Լուիզ Մանուկյան-Սիմոնը՝ 85 տարեկան հասակում։

Մեծ մարդասեր, ստեղծագործ մտքի տեր,  իր ժողովրդի նվիրյալ գործիչ եւ խիստ բնավորության մեջ ազնվագույն եւ գերզգայուն սրտի տեր մի անձնավորություն, որը մեր ժողովրդի մի ողջ ժամանակշրջանի ամենահայտնի նվիրյալներից է եղել։

Նա եղել է Հայոց հայրենիքին պատուհասած աղետալի երկրաշարժից տուժածներին համահայկական օգնության գործի գլխավոր նախաձեռնողներից ու կազմակերպիչներից,  ավելին՝ խորհրդանիշներից մեկը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Թիկունք է կանգնել նորանկախ Հայաստանի կայացմանը, Մայր աթոռ Սբ. Էջմիածնի հզորացմանը,  Հայաստանում կրթության գործի՝ առաջին հերթին՝ Երեւանի Ամերիկյան համալսարանի հիմնադրման գործին։

Նա ոչ միայն անձնապես բարերարել է հայրենահայության եւ սփյուռքահայության կրթամշակութային մեծագույն ձեռնարկումները, այլեւ օրինակ եւ խթան է հանդիսացել բազմաթիվ բարերարությունների, իրականացրել է բազմաթիվ ծրագրեր թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Արցախում, թե՛ Սփյուռքում։

Խորին ցավակցություններ եղբորը՝ Ռիչարդ Մանուկյանին, երեք զավակներին¸ զույգ թոռներին։

ՌԱԿ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՌԱԿ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին