▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեն Սիմոնյանն ստեղծել է աշխատանքային խումբ, որն օրհներգի վերաբերյալ մրցույթ կհայտարարի

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է օրհներգի մասին: «Մեր հայրենիք» երգը մեզ հոգեհարազատ է, շատ կարևոր է մեզ համար: Բայց չեմ համարում, որ մեր հայրենիքը միայն Հայաստանի Հանրապետությունն է, այն նաև Նախիջևանն է, Արցախը, Դվինը, Վանը և այլն: Ես որևէ դեմ բան չունեմ երգի դեմ, ես շարունակելու եմ ոտքի կանգնել, հարգանքով մոտենալ մեր օրհներգին, զինանշանին, դրոշին, բայց այս օրերին ամենաշատն ինձ հարվածեցին և քննադատեցին ՀՅԴ ներկայացուցիչները: Նրանց համար սա նաև կապ է իրենց կուսակցության և ՀՀ-ի միջև: Իրենց կուսակցության սիմվոլները բերում են և մտցնում նաև ՀՀ համակարգի մեջ: Դա հասկանալի վերաբերմունք է: Այդ օրհներգի բառերի մեջ մենք փոփոխություն ենք արել «թշվառ, անտեր»-ը, որպեսզի այն հնչի ավելի լավ»,- ասաց Սիմոնյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նրա խոսքերով՝ երգի մեջ ոչ թե հայկական, այլ իտալական եռագույնն է: «Ես գտել եմ միջանկյալ տարբերակ. ստեղծվել է իմ կողմից աշխատանքային խումբ, այնտեղ ներգրավված են հայտնի պատկառելի մարդիկ, ինչպիսիք են տեր Ասողիկը, Դանիել երաժիշտը, Արամ Սաթյանը, Էդվարդ Միլիտոնյանը, Նիկոլայ Կոստանյանը, Արմինե Գրիգորյանը, Հենրիկ Հովհաննիսյանը, Ֆելիքս Բախշյանը, Դավիթ Գյուրջինյանը: Այս աշխատանքային խումբը հայտարարում է մրցույթ, վերաբերում է Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա տեքստին: Դրանից հետո՝ 2 ամիս անց, այս աշխատանքային խումբը կամփոփի մրցույթի արդյունքները, ՀՀ-ում կհնչի նոր օրհներգի տարբերակը, որը չի նախապատրաստվում իմ կողմից ԱԺ օրակարգ մտցվելուն: Այն կհանձնվի հանրությանը, կմնա ժողովրդի գլուխներում, երբ ժամանակը գա, այդ թեմային նորից կվերադառնանք»,- ասաց ԱԺ փոխխոսնակը: Նա տեղեկացրեց, որ մրցույթը տևելու է 2 ամիս, ավարտվելու է ապրիլի 30-ին:

 

Ավելի ուշ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

 

«Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա հիմնի համար տեքստի մրցույթին մասնակցելու հայտեր կարող եք ուղարկել նշված հասցեներով՝

Բաղրամայն 19՝ ԱԺ,  Ա․Սիմոնյանի գրասենակ,

Զարոբյան 3՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարան

nororhnerg@gmail.com

Աշխատանքային խմբի կազմ /համալրվող/՝

1․ Դանիել Երաժիշտ -դիրիժոր, երաժշտագետ

2․ Տեր Ասողիկ-Հոգևորական, Մայր Աթոռ

3․ Արամ Սաթյան -Կոմպոզիտորների միության նախագահ

4․ Ալեն Սիմոնյան -ԱԺ նախագահի տեղակալ

5․ Էդվարդ Միլիտոնյան- Գրողների միության նախագահ

6․ Նիկոլայ Կոստանյան- Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն

7․ Արմինե Գրիգորյան- Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն

8․Հենրիկ Հովհաննիսյան -ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, դոկտոր, պրոֆեսոր

9․ Ֆելիքս Բախչինյան -գրականագետ

10․ Դավիթ Գյուրջինյան- Լեզվի պետական կոմիտեի նախագահ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին