▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մյուս շաբաթ նախատեսում ենք ոստիկանապետին հրավիրել. Լիլիթ Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը մյուս շաբաթ նախատեսում է հանդիպում ունենալ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ նշելով, որ պաշտոնյաների հետ հանդիպումները շարունակական են լինելու։

 

 

 

 

 

 

 

 

«Մյուս շաբաթ նախատեսում ենք հրավիրել ոստիկանապետին: Դա կա մեր օրակարգում, պարզապես մեր խմբակցությունից գործուղումներ ունենք և ուզում ենք, որ հնարավորինս շատ պատգամավորներ ներկա լինեն»,-ասաց Մակունցը:

 

 

 

Փետրվարի 22-ին նախատեսված է հանդիպում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հետ: Մակունցի խոսքով՝ Արշակյանն ինքն է խմբակցության հետ հանդիպման առաջարկն արել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին