▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ֆլեշի Բարսեղի» նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանն այսօր՝ փետրվարի 20–ին որոշում է կայացրել բավարարել «Ֆլեշի Բարսեղ» մականունով հայտնի Բարսեղ Բեգլարյանի եւ «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հրայր Հովսեփյանի պաշտպանի միջնորդությունն ու վերացնել նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցները:

 

 

Հիշեցնենք, որ Հրայր Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, իսկ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը դատախազությունը փոխել էր անձնական երաշխավորությամբ։ Գործարարի համար անձնական երաշխավորություն էր ներկայարցել «Արարատբանկ» ԲԲԸ–ի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը։ Ամբաստանյալների պաշտպան Կրոմվել Գրիգորյանը փետրվարի 19–ին կայացած նիստում հայտնել էր, որ այդ խափանման միջոցները պատժի նպատակ են հետապնդում և միջնորդել էր վերացնել այն։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին