▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ,

1988 թվականի այս օրը՝ փետրվարի 20-ին, տեղի ունեցավ մի իրադարձություն, որ պատմական էր բոլոր առումներով։ ԼՂԻՄ-ի մարզային խորհուրդը որոշում ընդունեց մտնել Հայաստանի կազմի մեջ։ Հայաստանի ժողովուրդն իր ամբողջական աջակցությունը հայտնեց այդ որոշմանը։ Շուտով Արցախի և Հայաստանի իրենց հայրենակիցներին միացան սփյուռքի մեր քույրերն ու եղբայրները։

 

 

 

 

 

 

 

 

 

1988 թվականի փետրվարի 20-ը հայոց ազգային վերազարթոնքի մի բացառիկ օրինակ էր, որ ոգեշնչեց միլիոնների։ Մենք վերագտանք մեր ազգային միասնությունը, միակամությունը, վճռականությունը։ Հայաստանում և Արցախում ձևավորվեց մի համաժողովրդական շարժում, որ բացառիկ էր իր թափով և անկասելիությամբ, խորապես ազգային էր և միաժամանակ խորապես ժողովրդավարական։

Ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացումը և ժողովրդավարական ազատությունները դարձան հստակ նպատակակետ, դեպի որը գնաց մեր ժողովուրդը՝ համոզված լինելով, որ ազատությունը և անկախությունը անսակարկելի արժեքներ են։

 

 

30 տարի անց՝ 2018 թվականի գարնանը մենք իբրև ժողովուրդ, իբրև հասարակություն և իբրև պետություն, կրկին ապրեցինք մի նոր՝ հեղափոխական զարթոնք՝ կրկին ոտքի կանգնելով այն գաղափարների համար, որոնք թանկ են յուրաքանչյուրիս համար։ Մենք ապացուցեցինք նախ ինքներս մեզ, ապա աշխարհին, որ արժանապատիվ և հայրենասեր քաղաքացիներն ենք մեր երկրի, որ հավատարիմ ենք մեր պայքարին և իդեալներին, հավատարիմ ենք Հայաստանի և Արցախի բռնած ազատության  ճանապարհին։

 

Կեցցե՛ ազատ Արցախը,

Կեցցե՛ ազատ Հայաստանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին