▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ուզում եմ՝ ինձ ուշադիր նայեն` ես ձերբակալվողի նմա՞ն եմ». Դավիթ Սանասարյան

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում  ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյանի այն հայտարարությանը, թե պետական վերահսկողական ծառայությունը փորձում է խոչընդոտել իրենց ընկերության գործունեությունը ասաց․

«Մենք օրենքով մեզ վերապահված լիազորություններն ենք իրականացնում։ Ուսումնասիրություններից հետո հանրությունը կտեղեկանա, կտեսնի` ինչի մասին է խոսքը: Ես որևէ մասնավորի հանդիպելու կարիք չունեմ։ Մենք նայում ենք օրենքի տառը պահպանելուն։ Ուսումնասիրություններ ենք անում։ Հուսով եմ՝ հաջորդ շաբաթ այստեղ հանդիպելիս կկարողանամ խոսել այլ հանգամանքների մասին ևս»։

 

 

 

 

 

 

 

 

Ինչ վերաբերում է լուրերին, թե հնարավո՞ր է իրեն կալանավորեն՝ Դավիթ Սանասարյանը վստահեցրեց, որ նման բան չկա․

«Ուզում եմ՝ ինձ ուշադիր նայեն։ Ես ձերբակալվողի նմա՞ն եմ։ Իրենց երազներն են։ Ամեն պատի տակի բամբասանքները չեմ մեկնաբանում։ Շատերը պատվեր են կատարում, շատերը երազ են տեսնում, փորձում են իրենց երազը գրեն իրենց ֆեյսբուքում կամ իրենց քարոզչամիջոցում։  Ես ուժեղանում եմ այդ ալիքից, որովհետև նշանակում է, որ մենք նոր փուլ ենք մտնում՝ ավելի նպատակասլաց փուլ։ Մեզ համար կապ չունի՝ ով ով է, ինչի համար է արել, ոնց է արել։ Մենք օրենքի տառն ենք պահպանում»,-ասաց ՊՎԾ ղեկավարը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին