▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմավիրի մարզում վնասել ու կոտրել են Մանվել Գրիգորյանի մայրական տունը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Փետրվարի 19-ին, Ժամը 15:40-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք կոտրել են Արշալույս գյուղի 1-ին փողոցի թիվ 76 տան ճաղավանդակը, պատուհաները և մտել տուն, խառնել տան իրերը:

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շասմշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խմելյանի և ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում և, ըստ նախնական տեղեկությունների, կատարողը կամ կատարողները ոչինչ չգողանալով՝ հեռացել են:

 

 

 

 

 

 

 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է գեներալ Մանվել Գրիգորյանի մորը՝ 93-ամյա Արփենիկ Ավագյանին, ով 2004 թ.-ին մահացել է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին