▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամերիա»-ում 4-ամյա երեխային չեն թույլատրել զուգարան մտնել

Բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

 

 

«Այնուամենայնիվ, խիղճը մարդու գլխում է, ոչ թե զուգարաններում: Մի տիկնոջ և 4-ամյա երեխայի հետ մտա Երևան քաղաքի կենտրոնում գտնվող Սայաթ-Նովայի «Ամերիա» բանկի մասնաճյուղ: Երեխան զուգարան էր ցանկանում։ Դե, մեկ ժամ կլիներ համարով հերթի մեջ էինք: Մոտեցա անձնակազմին՝ հարցրի, «Կարող է աղջիկը գնալ զուգարան»: Պատասխանեցին, որ անհնար է․ զուգարանը միայն անձնակազմի համար է: Իսկ երեխան արդեն լաց էր լինում, շտապ անհրաժեշտ էր: Ստիպված էինք վազել փողոց, և հենց Սայաթ-Նովա պողոտայի վրա, բանկից երկու մետր հեռավորության վրա երեխան միզեց գազոնի վրա»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին