▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննախադեպ ճնշման եմ ենթարկվում, դիմակայելն ավելի անտանելի է դառնում, քան քաղցը. Հովհաննես Գալստյան

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այս օրերին հարազատների, մտերիմների, անծանոթների, անգամ հակառակորդների կողմից աննախադեպ ճնշման եմ ենթարկվում՝ հացադուլը դադարեցնելու պնդումնեով։ Դիմակայելն ավելի անտանելի է դառնում, քան քաղցը կամ հյուծվածությունը։

 

 

Մեկ անգամ և վերջին հիշեցնում եմ՝ կա Հացադուլը դադարեցնելու երկու ճանապարհ․ 

Ա․ Իշխանությունն ընդունում է իմ ֆիլմի ֆինանսավորումը դադարեցնելու անօրինականության փաստը և վերաստանձնում է ֆիլմի հանդեպ պետական կառույցի պարտավորության կատարումը։ Կամ՝
Բ․ Հասարակական աջակցության միջոցով հավաքագրվում ֆիլմի մարտ-ապրիլ ամիսներին նախատեսված աշխատանքների անհրաժեշտ գումարը։ 
Կտրականապես խնդրում եմ դադարեցնել ինձ անհանգստացնել հացադուլն ընդատելու հորդորներով։ Մտահոգ բոլոր մարդկանց առաջարկում եմ ուղղակի աջակցել ֆիլմին նշված հաշվեհամարներով։ Սա պայքար է օրենքից դուրս գտնվող կինոյի պետական կառույցի և կինոռեժիսորի միջև։ Կառույց, որի գործած անօրինականությունների կծիկը օր-օրի քանդվում է։ Սա պատերազմ է, իսկ պատերազմի դաշտը լքողներին անվանում են դասալիքներ»։

Կարդացեք նաև՝ Հովհաննես Գալստյանը Մշակույթի նախարարությունից ապացույց կամ հերքում է պահանջում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին