▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունը հետաքննություն է սկսվել՝ պարզելու, թե ով է սպառնում Մարուքյանին, նրա ընտանիքին

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորութան դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում հետաքննություն է սկսվել ՀՀ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումի փաստով։

 

 

 Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ Է. Մարուքյանը ոստիկանության 6-րդ գլխավոր վարչություն է դիմել և հայտնել, որ համացանցում անհայտ անձինք հրապարակել են տեսանյութեր և դրանց բովանդակությունը վարկաբեկում է թե իր, թե իր կնոջ և թե «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ հանդիսացող Ազգային ժողովի պատամավորների պատիվն ու արժանապատվությունը։ Կա կարծիք նաև, որ հիշյալ տեսանյութերը հրապարակած օգտատիրոջ մեկնաբանություններում պարունակվել են ուղղակի և անուղղակի սպառնալիքներ Է. Մարուքյանի, նրա ընտանիքի և կուսակցության անդամների կյանքին ու առողջությանը։  

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին