▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինկոմի տեղակալը առանց բուժզննման զինգրքույկ է խոստացել՝ 1000 դոլարի դիմաց. ԱԱԾ բացահայտումը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ՀՀ ՊՆ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպք:

 

 

 

 

 

 

 

 

 

ԱԱԾ լրատվական ծառայության փոխանցմամբ, ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարի տեղակալ Ա.Պ-ն, զինկոմիսարիատ դիմած զինապարտ քաղաքացուն առանց բժշկական վերազննման զինգրքույկ դուրս գրելու և դրանում զինծառայության համար ոչ պիտանի լինելու վերաբերյալ համապատասխան նշումներ կատարելու դիմաց, 2019 թ. փետրվարի 11-ին նույն զինկոմիսարիատի հաշվառման բաժնի տեսուչ Վ.Վ-ի միջոցով պահանջել է խոշոր չափերով՝ 1000 ԱՄՆ դոլար կաշառք գումար:

 

 

 

 

 

 

 

 

Քաղաքացու զինգրքույկում ակնհայտ կեղծ տեղեկություններ գրանցելուց հետո Ա.Պ-ն, տեսուչի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել կաշառքը ստանալ փետրվարի 19-ին: Գումարի փոխանցումը իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, ինչից անմիջապես հետո զինկոմի տեղակալը բերման է ենթարկվել:

 

 

 

 

 

 

 

 

 

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով մեղադրանք է առաջադրվել 2 անձի, նրանք ձերբակալվել են:

Կատարվում է նախաքննություն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին