▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բնապահպանական առումով այդ տարածքի համար Լիդիանը պատասխանատվություն չի կրում՝ ապօրինության մեկնարկից ի վեր

Asekose.am-ի հարցերին պատասխանում է Լիդիանի կայուն զարգացման փոխնախագահ Արմեն Ստեփանյանը

- Լիդիանը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ քանի որ ընկերությունը հունիսից ի վեր հնարավորություն չի ունեցել մուտք գործել Ամուլսարի շինարարական տարածք, ապա հնարավորություն չի ունեցել ավարտին հասցնել ջրահեռացման համակարգերի կառուցումը և այս գարնանը այդ տարածքում սպասվում են հեղեղաջրերի հոսքեր: Այսօր մի խումբ ակտիվիստներ ասուլիս էին հրավիրում, որտեղ հարց էին բարձրացնում, թե ինչու այդ ջրահեռացման համակարգերը չեն կառուցվել ավելի վաղ:
- Ես կարծում եմ, որ դա մի փոքր տարօրինակ հարցադրում է: Դա նույն բանն է, թե կիսակառույց շենքի շինարարությունը չավարտած, հարցնես, թե ինչու շենքի պատուհանները կամ տանիքը չեն տեղադրվել: Ամուլսարում շինարարությունը ողջ ծավալով սկսվել է 2017-ին: 17-18-ի ձմռանը մենք նախապատրաստվել էինք՝ կառուցելով ջրահեռացման ուղիներ շինարարության տարածքի այն հատվածի համար, որն անհրաժեշտ էր 2017-ի շինարարության ծավալի համար: 2018-ին, բնականաբար շինարարությունը ավելի լայն ծավալներ ստացավ և այն ըստ ժամանակացույցի նախատեսվում էր ավարտել ձյան սեզոնից առաջ՝ աշնանը: Այդ ժամանակ արդեն կառուցված կլինեին բոլոր ջրահեռացման համակարգերը և կկանխվեր այն ինչ անխուսափելիորեն տեղի է ունենալու գարնանը, և որի պատասխանատուն այս ապօրինությունը հանդուրժողներն են:
- Այսինքն եթե հունիսից Ամուլսարի ճանապարհները փակ չլինեին, կհասցնեիք ավարտին հասցնել այդ բնապահպանական համակարգերի շինարարությունը:
- Անշուշտ: Եվ փաստն այն է, որ Ամուլսարում շինարարությունը կիսատ է, տարածքը mutqy հունիսից ի վեր ապօրնի կերպով փակ է, և այսօր ունենք ձյան տակ մնացած, ամիսներ շարունակ լքված շինհրապարակ: Այն ամենը ինչ տեղի է ունենալու դրա հետևանքով գարնանային ձնհալի ժամանակ, վախենամ, որ իսկապես անհագնստացնող է լինելու: Փաստերը սակայն համառ են: Ճանապարհները փակ են հունիսից, շինարարությունը չի ավարտվել նախատեսված ժամանակին՝ աշնանը և այդ տարածքի համար Լիդիանը պատասխանատվություն չի կրում՝ ապրօինության մեկնարկից ի վեր:

-Լիդիանը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ քանի որ ընկերությունը հունիսից ի վեր հնարավորություն չի ունեցել մուտք գործել Ամուլսարի շինարարական տարածք, ապա հնարավորություն չի ունեցել ավարտին հասցնել ջրահեռացման համակարգերի կառուցումը և այս գարնանը այդ տարածքում սպասվում են հեղեղաջրերի հոսքեր: Այսօր մի խումբ ակտիվիստներ ասուլիս էին հրավիրում, որտեղ հարց էին բարձրացնում, թե ինչու այդ ջրահեռացման համակարգերը չեն կառուցվել ավելի վաղ:

 

 

-Ես կարծում եմ, որ դա մի փոքր տարօրինակ հարցադրում է: Դա նույն բանն է, թե կիսակառույց շենքի շինարարությունը չավարտած, հարցնես, թե ինչու շենքի պատուհանները կամ տանիքը չեն տեղադրվել: Ամուլսարում շինարարությունը ողջ ծավալով սկսվել է 2017-ին: 17-18-ի ձմռանը մենք նախապատրաստվել էինք՝ կառուցելով ջրահեռացման ուղիներ շինարարության տարածքի այն հատվածի համար, որն անհրաժեշտ էր 2017-ի շինարարության ծավալի համար: 2018-ին, բնականաբար շինարարությունը ավելի լայն ծավալներ ստացավ և այն ըստ ժամանակացույցի նախատեսվում էր ավարտել ձյան սեզոնից առաջ՝ աշնանը: Այդ ժամանակ արդեն կառուցված կլինեին բոլոր ջրահեռացման համակարգերը և կկանխվեր այն ինչ անխուսափելիորեն տեղի է ունենալու գարնանը, և որի պատասխանատուն այս ապօրինությունը հանդուրժողներն են:

-Այսինքն եթե հունիսից Ամուլսարի ճանապարհները փակ չլինեին, կհասցնեիք ավարտին հասցնել այդ բնապահպանական համակարգերի շինարարությունը:

-Անշուշտ: Եվ փաստն այն է, որ Ամուլսարում շինարարությունը կիսատ է, տարածքը մուտքը  հունիսից ի վեր ապօրինի կերպով փակ է, և այսօր ունենք ձյան տակ մնացած, ամիսներ շարունակ լքված շինհրապարակ: Այն ամենը ինչ տեղի է ունենալու դրա հետևանքով գարնանային ձնհալի ժամանակ, վախենամ, որ իսկապես անհանգստացնող է լինելու: Փաստերը սակայն համառ են: Ճանապարհները փակ են հունիսից, շինարարությունը չի ավարտվել նախատեսված ժամանակին՝ աշնանը և այդ տարածքի համար Լիդիանը պատասխանատվություն չի կրում՝ ապօրինության մեկնարկից ի վեր:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին