▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ոչ հաստատում եմ, ոչ հերքում եմ». Արտակ Զեյնալյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման լուրերի մասին

Ոչ հաստատում եմ, ոչ հերքում եմ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանով են համապատասխանում իրականությանը տեղեկությունները, որ ինքը փորձել է հանդիպել կալանավորված Ռոբերտ Քոչարյանին, սակայն մերժում է ստացել, եւ ինչու է վերջինս մերժել:

«Եթե պատճառները հայտնեմ, կնշանակի՝ համաձայնության եմ տալիս հարցին, որ հանդիպել եմ: Դա հրապարակման ենթակա չէ, ՔԿՀ-ները գտնվում եմ իմ ենթակայության տակ ու ես կարող եմ այցելել բոլորին ու ծանոթանալ պայմաններին, իսկ ում հետ եմ հանդիպել, ինչ պայմաններում, հրապարակման ենթակա չէ»,- ասաց նախարարը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին