▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել

Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել. այս մասին այսօր՝ մարտի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Սերժ Սարգսյանը ցուցմունք է տվել գործի շրջանակում, սակայն, նա Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել»,– ասաց նա։

 

 

 

 

 

 

 

 

«Պարոն Սարգսյանը տվել է ցուցմունք գործի առնչությամբ ու էդ ցուցմունքը, ամենավառ երևակայություն ունեցող անձը հազիվ թե կարողանա օգտագործել պարոն Քոչարյանի դեմ: Էլի պիտի կրկնեմ, որ հավանաբար այսօրվա մեր վարույթ իրականացնող մարմինը և դատախազությունը հույս են դրել, որ գործը դատարան ուղարկելոց հետո, անհրաժեշտ ճնշումներ կլինեն դատավորի նկատմամբ ու էս գործը, էսպես ասած, կանցկացնեն դատարանով: Ուրիշ ոչ մի ողջամիտ բացատրություն չեմ կարողանում տեսնել էս աստիճան անհեթեթ մեղադրանք առաջադրելու հետ կապված»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին