▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանկահասակ երեխայի լացի ձայնը կտրելու նպատակով հարվածներ է հասցրել. դաժան սպանության մանրամասները

Արմավիրում մանկահասակ երեխայի դաժան սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. հորը մեղադրանք է առաջադրվել սպանության համար, ինչպես նաեւ ծեծի՝ 3 դրվագով։

 

 

 

Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։ Նախաքննությամբ պարզվել է սեպտեմբերին հասարակությունը ցնցած ընտանեկան ողբերգության զարհուրելի մանրամասները։ Պարզվում է փոքրիկն ու նրա մայրը մինչ ողբերգական օրը  նախկինում եւս ենթարկվել էին բռնության։

Ռ.Մանուկյանը կնոջ եւ երեխայի հետ Արմավիրի մարզի Խանջյան գյուղում բնակություն է հաստատել 2018թ. սեպտեմբերի 13-ին. Նա զբաղվել է  անասնապահությամբ եւ բնակվել սեփականատիրոջը պատկանող անասնագոմերին կից առանձնացված սենյակում։

2018թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 09-ի սահմաններում, մանկահասակ տղայի՝ 9 ամսական փոքրիկի   լացի ձայնը կտրելու նպատակով, ապօրինաբար նրան կյանքից զրկելու դիտավորությամբ ձեռքի ափով եւ բռունցքներով հարվածներ է հասցրել  նրա դեմքի շրջանին, ապա՝ դեմքն ի վար շրջելով անկողնու վրա, շարունակել է բռունցքներով հարվածներ հասցնել մեջքին, գլխին եւ մարմնի տարբեր մասերին։ Հարվածների հետեւանքով  փոքրիկն ստացել է ձախից ծոծրոսկրի կոտրվածք, ուղեղանյութի արյունազեղում, ձախից` 5,6,7,8,9,10-րդ կողոսկրերի կոտրվածքներ: Տեսնելով որդու նկատմամբ կիրառվող բռնությունը՝  փորձել է միջամտել եւ մոտեցել ամուսնուն, սակայն վերջինս  քաշել է  կնոջ ձեռքից ու ծեծել՝ բռունցքով հարվածելով գլխին։

Ստացած մարմնական վնասվածքների հետեւանքով փոքրիկը տեղում մահացել է: Նախնական քննության տվյալներով՝ սպանությունը քողարկելու համար ամուսինը պարտադրել է կնոջը՝ հուղարկավորել նրան՝ հետքերը թաքցնելու համար։

Այդ նպատակով Ռ.Մանուկյանն անգամ փոս է փորել, սակայն  կինը,   նրա ձեռքից խլելով փոքրիկի մարմինը, վազել է դեպի  Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղ էլ հաստատվել է երեխայի մահը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին