▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մակունցը` Արսեն Թորոսյանի գրառման մասին

 

Մեր խմբակցությունում բոլորն աշխատում են, և աշխատում են դրական փոփոխությունների ուղղությամբ: Այդ մասին այսօր ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում առողջապահության նախարարի գրառումը, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները դեմ են դրական փոփոխություններին:

 

 

Ըստ Մակունցի՝ այս հարցով պետք է դիմել Արսեն Թորոսյանին.

«Իսկ հավելյալ մենկաբանությունների համար կարծում եմ արժե դիմել պարոն Թորոսյանին»,- նշեց Մակունցը:

Հիշեցնենք, որ երեկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իր մոտ տպավորություն է, որ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում  երկրի առողջապահական համակարգում.

«Ինչպես գիտեք՝ Վիեննայում եմ ներկայացնելու Հայաստանը ՄԱԿ-ի թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովի 62-րդ նստաշրջանին և կիսվելու մեր երկրի հաջողություններով ու մարտահրավերներով։ Սակայն, քիչ առաջ ստացա մի զանգ, որն ստիպեց ինձ գրառում կատարել այստեղ։ Արսեն Թորոսյանը մասնավորապես գրել էր.

Ինձ մոտ գնալով արմատանում է այն տպավորությունը, որ մեր խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում մեր երկրի առողջապահական համակարգում։Կարծես թե Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ամեն ինչ պետք է մնար նույնը՝ պետական թալանված փողերը չպետք է վերադարձվեին, քանի որ դա «գործ տալ է», գլխուղեղի իշեմիկ կաթվածի ծրագիրը չպետք է ներդրվեր, քանի որ որոշ բուժհիմնարկներ զարգացած չեն այնքան, որ կարողանան դա իրականացնել, սանիտարական ավիացիան չպետք է գործի Հայաստանում, քանի որ իրենք ոչ մի գրամ ներդրում չեն ունեցել դրա կայացման մեջ և այլն»։

Կարդացեք նաև՝ Քիչ առաջ ստացա մի զանգ, որն ինձ ստիպեց գրառում կատարել. Արսեն Թորոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին