▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աջակցե՞լ, թե՞ չաջակցել չսովորելուն բուհերում կամ թույլատրե՞լ չորրորդ անգամ վերահանձնել. ԿԳ նախարարի ուղիղ եթերը

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակման միջոցով անդրադարձել է համալսարաններում քննությունները 4-րդ անգամ վերահանձնելու մասին իրեն ուղղված նամակներին:

 

 

 

«Վերջին շրջանում մենք շատ նամակներ ենք ստանում, որում ուսանողներ, բուհեր խնդրում են, որպեսզի թույլ տանք, որ ուսանողները այսպես ասած՝ 3-րդ լիկվիդ ունենան: Խնդիրը հետևյալն է՝ ուսանողը բուհում քննություն հանձնելու 3 փորձ է ունենում, և այդ 3 փորձը սպառելուց հետո հայցում է նախարարի թույլտվությունը՝ ևս մեկ փորձ ունենալու»: «Աջակցե՞լ, թե՞ չաջակցել չսովորելուն բուհերում կամ թույլատրե՞լ չորրորդ անգամ վերահանձնել, թե՞ ոչ»,- տեսանյութին կից գրել է նախարարը: Մանրամասները՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին