▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայթերին մսի առևտուրը հանդուրժելով՝ հանդուրժում ենք, որ մեր երկիրը լինի ցածր ստանդարտների երկիր. Փաշինյան

Սպառողների իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է մեզ համար, եւ մենք չպետք է առեւտրային գործընթացները դիտարկենք կամ կապակցենք սոցիալական ապահովման հետ. այս մասին այսօր Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված գործարար համաժողովին իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

 

Նա իր ելույթում, մասնավորապես, նշեց. «Եթե փողոցներում, մայթերին մսի առևտուրը հանդուրժենք այն տրամաբանությամբ, որ դրանով սոցիալական խնդիր ենք լուծում, նշանակում է՝ հանդուրժում ենք, որ մեր երկիրը պետք է լինի ցածր ստանդարտների երկիր: Ինչի մասին է ի վերջո սպառողների իրավունքը․ ես դա պատկերացնում եմ այսպես․ երբ քաղաքացին բենզալցակայանում տեսնում է, որ չափիչ սարքի վրա գրել է 15 լ բենզին, իրականում գնված բենզինը պետք է լինի 15 լ և համապատասխանի հայատարարված ստանդարտին: Քաղաքացին պետք է վստահ լինի, որ պետությունը բավարար չափով ջանք է գործադրել, որ մեր երեխաների համար խանութից գնված խաղալիքը չի վնասի մեր երեխաների առողջությունը, իր գնած կաթնամթերքն իսկապես կաթնամթերք է»:

Նա նշեց, որ առաջիկայում մեր մեծագույն խնդիրը ստանդարտների բարձրացումը կամ համապատասխանեցումն է միջազգային ամենաբարձր չափանիշներին․

«Այս առումով կարևորում եմ մեր համագործակցությունը Եվրամիության հետ, մասնավորապես՝ Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության պայմանագրի շրջանակներում: Այնպես որ՝ այս թեման մեզ համար համապարփակ թեմա է՝ կապված նաեւ մեր երկրի միջազգային հեղինակության հետ»,-եզրափակեց վարչապետը

 

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի մամուլի ասուլիս է հրավիրելու

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին