▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում արձանագրվել է կարմրուկի երրորդ դեպքը

Մարտի 14-ին Հայաստանում արձանագրվել է կարմրուկի լաբորատոր հաստատված երրորդ դեպքը` Հայաստան ժամանած Վրաստանի քաղաքացու մոտ, ով համաճարակաբանական կապ ունի մարտի 6-ին լաբորատոր հաստատված կարմրուկով հիվանդի հետ և վարակվել է սերտ շփումից:

 

 

 

 

 

 

 

Այս պահին կա ևս մեկ կասկածելի դեպք` Իրանի քաղաքացու մոտ, ով զբոսաշրջիկ է և ժամանել է Վրաստանից:

Հիշեցնում ենք, որ հիվանդներն ունեցել են բավականին լայն շփման շրջանակ՝ հիվանդության կլինիկական ախտանշանների և բարձր վարակելիության շրջանում: Կրկին հորդորում ենք հանրապետության բոլոր քաղաքացիներին, ովքեր չունեն կարմրուկի դեմ երկու դեղաչափ պատվաստումներ կամ պատվաստումային կարգավիճակն անհայտ է, դիմել տեղամասային պոլիկլինիկաներ և պետական պատվերի շրջանակներում պատվաստվել կարմրուկի դեմ:

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ կարմրուկի առաջին բերովի դեպքն արձանագրվել է  փետրվարի 24-ին PS 611 չվերթով Կիևից ժամանած Ուկրաինայի  քաղաքացու մոտ: Երկու դեպքում էլ հիվանդներն ունեցել են բազմաթիվ մարդկանց հետ շփումներ, որոնց ինքնությունը գործնականում հնարավոր չէ պարզել (հիվանդանոցների սպասասրահ, հետազոտությունների համար սպասող անձինք, թռիչքի ժամանման սրահում բազմաթիվ դիմավորողներ): 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին